Վանեցյանի չպատասխաններն ավելի կարևոր էին, քան պատասխանները

Երեկ հրապարակվեց Վանեցյանի հարցազրույցը, որին սպասում էր ամբողջ Հայաստանը։ Անոնսը լավն էր, նախապատմությունը՝ լավը եւ զարգացումները ի նպաստ լավ հարցազրույցի։

Հարցազրույցի առաջին՝ ֆուտբոլային մասին անհնար է չհամաձայնվել։ Խնդիրները խորն են, հին են եւ չունեն րոպեական լուծումներ։ Դա երկարատեւ բարդ ու գրագետ աշխատանք է պահանջում։

Ինչ վերաբերում է ազգային հավաքականի տղաներին եւ 9:1 հաշվով պարտությանը, ապա այստեղ ամենաքիչ մեղքի բաժինն ունեն հենց ֆուտբոլիստները, որոնց պետք է հանգիստ թողնել: Նրանք չէին այս կեղտոտ ֆուտբոլային եւ մերձֆուտբոլային մթնոլորտի ձեւավորողները, նրանք չէին ֆեյսբուքյան ստատուսներ գրում կառավարության մասին, այլ վարչապետի խորհրդականն էր կոչ անում Մխիթարյանին հեռացնել հավաքականից: Այսքանով ֆուտբոլի մասին: Ինչ վերաբերում է Վանեցյանի հարցազրույցի մյուս հատվածին, ապա այս պահին նրա չտված պատասխաններն ավելի կարեւոր են, քան եթե նա խոսեր, բայց սա միայն հիմա:

Եթե նրա հրաժարականից հետո արված հայտարարությունը մինչ օրս հանրությանը բավարարում է, ապա Արթուր Վանեցյանի տրամաբանական ժամկետից ավելի լռությունը որեւէ մեկի կողմից չի հասկացվի, իսկ հետո, եթե նա շարունակի լռել, ապա նրա պատասխանները, նրա պարզաբանումներն արդեն այն նշանակությունը եւ կարեւորությունը չեն ունենա:

Արթուր Վանեցյանը սովորական պաշտոնյա չի եղել: Նա ղեկավարել է ԱԱԾ-ն եւ հրաժարական տվել հայտարարությամբ, որի փակագծերը պետք է անպայման բացի եւ տա հանրությանը եւ քաղաքական շրջանակներին հուզող կարեւոր հարցերի պատասխանները: Հակառակ դեպքում նրան հանրությունը չի հասկանա եւ շատ շուտով կմոռանա: Սա արդեն դադարել է Վանեցյանի խնդիր լինել։ Սա պետության խնդիրն է, այստեղ ապրող միլիոնավոր քաղաքացիների։ Եւ եթե կա անվտանգության խնդիր, եթե կա դրսից ազդեցության խնդիր, եթե կա երկիրը ապակայունացման խնդիր, եթե կա ի վերջո, հասարակական մոլորության խնդիր, ապա դրանց մասին պետք է պարզ խոսել, պետք է փաստարկված խոսել։ Միայն այդ դեպքում հանրության գիտակից հատվածը մի կողմ կդնի բոլոր երկրորդական տարակարծությունները եւ միասնաբար կփակի երկրի աղետի ճանապարհը։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am