Պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք.Նիկոլ Փաշինյանը այցելեց Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին դիմավորեցին Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը: Այնտեղ ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

Նրանք Փաշինյանին ներկայացրեցին եկեղեցու և վարժարանի ստեղծման պատմությունը, ինչպես նաև Հռոմում հայ համայնքի ներկայիս խնդիրները:

Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը նշեց, որ հայերի ներկայությունը Հռոմում երկար պատմություն ունի:

«150 տարվա պատմություն ունեցող Լևոնյան վարժարանում կրթվել են հայ հոգևորականների բազմաթիվ սերունդներ, ովքեր հայ ժողովրդին ծառայել են որպես հովիվներ և մտավորականներ՝ անգամ արյուն տալով պահպանելու և պաշտպանելու համար հավատը, լեզուն և ազգային արժեքները: Արտաքին և ներքին հակառակորդները փորձում էին հարվածել այս ամրոցին, սակայն այն շարունակում է հավատարիմ մնալ իր հայանպաստ առաքելությանը»,- շեշտեց Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր առանձնահատկություն, այն է`ճանաչել ինքներս մեր պատմությունը:

«Այդ այցելությունների ընթացքում ոչ միայն ճանաչում և իմանում ենք այդ երկրների մասին, այլև ինքներս մեզ, մեր պատմությունը: Ընդհանրապես, երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, ինքնության պահպանման և զարգացման մասին, այդ ճանապարհին կա շատ կարևոր բանաձև: Որպես ժողովուրդ մենք պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորն իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու ու անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է»,- ընդգծեց Փաշինյանը:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am