2019-ին կանաչապատման բյուջեն կրճատեցին եւ այդ գումարն ուղղեցին պարգեւավճարներին. ավագանու ԲՀԿ-ական անդամներ (video)
«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, ավագանու ԲՀԿ-ական անդամներ Հռիփսիմե Առաքելյանն ու Միքայել Մանրիկյանն անդրադարձան Երևանի 2020թ.-ի բյուջեին:Առաքելյանն ասաց, որ կողմ են կանաչապատման ՀՈԱԿ-ին, բայց հասկանալի չէ, թե ինչպես են հաշվարկել տրամադրվող գումարը․ «Կանաչապատման ՀՈԱԿ են նախատեսում ստեղծել, որին 3 միլիարդ 400 միլիոն է հատկացվել։ Ասում են մեզ այդքան գումար է պետք, եւ հարց է առաջանում, թե ինչպես են հաշվարկել, որեւէ տեղեկանք, որեւէ մանրամասն չի ներկայացվում։
Առաքելյանը տարակուսեց, որ 2019 թվականին կանաչապատման բյուջեն կրճատեցին եւ այդ գումարն ուղղեցին պարգեւավճարներին, ապա հավելեց՝ այս տարի պարգեւավճարների ֆոնդը 700 միլիոնից 1․9 միլիարդ է դարձել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.