Ո՞ւմ շիրիմին է այցելում Փաշինյանը Գյումրու գերեզմանոցում

Այս թեմային չէի անդրադառնա, եթե համացանցում չհանդիպեի ԱԺ-ի "Իմ Քայլը" դաշինքի որոշ դիլետանտ-անգրագետ երեսփոխանների մեկնաբանությանը՝ կապված առաջին ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված "Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ" սկանդալային օրենքի նախագծին...

Պարզվում է, ըստ քայլիստ երիտասարդ պատգամավորի, այսօրվա իշխանությունները որևէ կապ չունեն քրեական աշխարհի հետ... Բայց տարրական տգիտություն էր, երբ պարոն երեսփոխանը փորձեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին համեմատել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի հետ...

Երիտասարդ պատգամավորը երբևէ չի դիտել կամ մոռացության է մատնում գործող իշխանության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի վերջերս factor.am-ին տված հարցազրույցը, որտեղ վերջինս բացահայտ մեղադրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հայտնի քրեական հեղինակությունների՝ Վստրեչի Ապերի, "թոխմախցիների" և մյուսների հետ սերտ կապերի մեջ, ովքեր, ըստ, ՊՎԾ նախկին պետի, պարոն Սիմոնյանին օգնել են ձայներ հավաքել 2018 թ․-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ...

Էլ չեմ ասում Սասուն Միքայելյանի մասին, ով երբևէ չի թաքցրել մտերմությունը վերը նշված Ալիկ Բանդուրյանի հետ... Սրանք ընդամենը երկու փաստեր են, որոնք բացահայտվել են գողականատյաց իշխանության ներկայացուցիչների կողմից, թե Փաշինյանի իշխանությունը ինչպիսի սերտ կապերի մեջ է քրեական տարրերի հետ և ինչպես է նախորդների պես վերջիններիս հնարավորությունը օգտագործում ընտրությունների ժամանակ... Ավելին, պրիմիտիվ դատողությամբ երիտասարդ երեսփոխանը և նրա ոչ պակաս դիլետանտ "գողականագետ" գործընկերները երևի բացարձակ տեղյակ չեն նաև պարոն վարչապետի և հանցավոր աշխարհի ներկայացուցիչների կապերի մասին...

Այսպես, 2009-11 թվականներին իր պատիժը հիմնականում Արթիկի ՔԿՀ-ում կրող պարոն Փաշինյանը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, իրեն բավական լավ է զգացել գյումրեցի հայտնի հեղինակություն վաղամեռիկ Վարդան Սարգսյանի՝ Մուլտի շնորհիվ, ով իր պատիժը ևս կրում էր այդ ՔԿՀ-ում... Վերջինս թույլ չի տվել որևէ մեկին խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար... Պարոն Փաշինյանն էլ, որպես երախտապարտ մարդ, ըստ նույն աղբյուրների, հեղափոխությունից հետո երկու անգամ Գյումրի գալուց այցելել է քաղաքի թիվ 1 գերեզմատուն և ծաղիկներ դրել Մուլտի գերեզմանին, ինչպես նաև հյուրընկալվել է վերջինիս եղբոր տանը՝ Արցախ (“Թուրքի մայլա”) թաղամասում...

Հետաքրքիր է, այս հակագողականությամբ վարակված աղվամազոտ դեմքերով երիտասարդները տեղյա՞կ էին պարոն Փաշինյանի և հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից մեկի այսպիսի հարաբերությունների մասին...

Ի դեպ, նույն անձանց հիշեցնեմ, որ օրենքով գող Ռաֆայել Բաղդասարյանը՝ Սվո Ռաֆը, Արցախյան պատերազմի տարիներին ահռելի մեծ ռազմական և ֆինանսական օգնություն է տրամադրել հայկական զինուժին, իսկ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ազերի ասկյարների կողմից գլխատված Քյարամ Սլոյանի գլուխը Ադրբեջանից Հայաստան են բերել կրկին հանցավոր աշխարհի ներկայացուցիչները...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 775 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am