Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպանների բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել գրավի դիմաց ազատ չարձակելու՝ նոյեմբերի 7-ի որոշման դեմ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Այս մասին տեղեկացրին դատարանի աշխատակազմից:
Փոխանցեցին նաև, որ գործով դատական նիստը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բուն գործով դատական նիստի օրը՝ նոյեմբերի 26-ին: