Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային հաղորդաշարի հյուրը պատգամավոր Մարգարիտ Եսայանն է: Մարգարիտ Եսայանը կարծում է, որ հասարակությունը հոգեբանական անհասկանալի վիճակում է և, եթե այդ վիճակից դուրս չգա, չսթափվի, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կստորագրի կործանարար մի փաստաթուղթ, որը բոլորին ծանր վիճակում կթողնի: Հարցին՝ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, Եսայանը նշել է, որ խոսքն Արցախի համար կործանարար փաստաթղթի մասին է: Խոսելով Արցախի հարցում այս իշխանության վարած քաղաքականության մասին՝ Մարգարիտ Եսայանն ասել է, որ տեսնում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում վարում ոչ հայանպաստ քաղաքականություն: Վերջինիս խոսքով՝ Արցախն ու արցախցին իրենց տեսակով բարդ են և Հայաստանն ու Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Արցախի վերաբերյալ մերկապարանոց հայտարարություններ անել:
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը