Ի վերջո, Փաշինյանը ճի՞շտ է ասում, թե՞ ստում է

Մեծ է գայթակղությունը` «ասֆալտին փռել եւ պատերով տալ» ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին Միլանի զարմանահրաշ «հայտնության»` իր եւ Հիսուսի միջեւ թափանցիկ զուգահեռի, «Վատիկանի պադվալներում» (երեւիթե` Հռոմի պապի գիտությամբ եւ հովանավորությամբ) «պախկված» կոռուպցիոներների վզից բռնելու եւ դատարան քարշ տալու մասին դարակազմիկ հայտարարության համար։

Բայց Նիկոլ Ամենափրկիչն Աստծո Տաճարում, ձեռքը սրտին դրած, ավելի «կարեւոր» բան ասաց` որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պատրաստվում էին «Մեղրին տալ» (իրականում խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, քանզի տարիներ շարունակ հենց նրան է վերագրվել «Մեղրին տալու» հանցավոր մտադրությունը). «Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն։ Իսկ ո՞րն էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ռազմավարությունը` Մեղրին տա՞նք։ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞ էն էր, որ, այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնենք խաղաղության դիմաց։ Ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի` որ Աղդամը մեր հայրենիքը չէ՞։ Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում»։

Քանի որ պետական դավաճանության համարժեք այդ մեղադրանքը նոր չէ` 20 տարվա «վաղեմություն» ունի, բազմիցս անխնա չարչրկվել է, այդ թվում, եւ առաջին հերթին` Փաշինյանի ընտանեկան թերթի էջերում, ինքը` Փաշինյանն էլ, վարչապետ «ինքնահռչակվելուց» հետո առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարությամբ, որոշեցինք պարզել` «օբյեկտը» ճի՞շտ է ասում, թե՞ ստում է. ձեռքի տակ ունի՞ փաստեր, որ ապացուցում են այդ վարկածի իսկությունը։ Գուցե Հեյդարի որդի Իլհա՞մն է Դուշանբեի վերելակում ականջին շշնջացել այդ մասին, բայց չի մանրամասնել` Հեյդար Ալիեւիչն ինչո՞ւ է հրաժարվել հիրավի «արքայական» այդ նվերից. ինչո՞ւ չի վերցրել ոսկյա սկուտեղի վրա մատուցված «անհատույց նվիրատվությունը»` մեկընդմիշտ լուծելով տասնամյակներ ձգվող հակամարտությունը։

Հիշեցնենք, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ժամանակին անդրադարձել է այդ հարցին, Ռոբերտ Քոչարյանն էլ իր «Կյանք եւ Ազատություն» գրքում արձանագրել է` «Մեղրին հանձնելու» խնդիր չի եղել եւ չէր կարող լինել. խոսքը նախ, Ֆրանսիայի, ապա` 2001թ. ապրիլին, ԱՄՆ նախագահի հովանու ներքո բանակցված եւ սկզբունքորեն համաձայնեցված «Քիվեստյան» փաստաթղթի մասին է, որ այդպես էլ պաշտոնական առաջարկ չդարձավ պարզ պատճառով. հայր Ալիեւը Բաքու վերադառնալուն պես «փոշմանեց» եւ հետ կանգնեց ձեռքբերված պայմանավորվածություններից։

Եվ դա հասկանալի է. ըստ այդմ Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով հանդերձ, միանալու էր Հայաստանին`դառնալու էր Հայաստանի անքակտելի մասը, փոխարենը Ադրբեջանն ավտոճանապարհային «սուվերեն միջանցք» էր ստանալու։ Այսինքն` Մեղրիով անկլավի կարգավիճակում գտնվող Նախիջեւանի հետ անարգել «հաղորդակցվելու» հնարավորություն։ Ընդ որում, ճանապարհը (կամ միջանցքը), որի պարամետրերը ճշգրտվելու էին բանակցությունների արդյունքում, լինելու էր ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային ուժերի վերահսկողության տակ։

Ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով մեր հարցին, Վարդան Օսկանյանը եւս մեկ անգամ հերքել էր «Մեղրին տալու» վարկածը` ասելով, որ բանակցված փաստաթուղթը (որը, նկատենք, վաղուց արդեն արդիական չէ, եւ ուրեմն, չի կարող կոնֆիդենցիալ, այսինքն` հրապարակման ոչ ենթակա լինել), ԱԳՆ արխիվներում է, եւ ցանկացած մեկը ցանկության դեպքում կարող է ծանոթանալ դրան։ Ի դեպ, Քիվեստյան բանակցությունների ընթացքը եւ օրակարգը իր «Արցախյան օրագիր» գրքում սեւով սպիտակի վրա ներկայացրել է նաեւ լրագրող, Սիվիլնեթի փորձագետ Թաթուլ Հակոբյանը։

«Մեղրին տալու» հարցը եղե՞լ է Հայաստանի օրակարգում, թե՞ ոչ

Պարբերաբար շրջանառվող եւ ժամանակ առ ժամանակ, ըստ քաղաքական նպատակահարմարության, թարմացվող այս «թնջուկի» սպառիչ պատասխանն ստանալու ակնկալիքով դիմեցինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին եւ խնդրեցինք օգնել` լույս սփռելու խնդրո առարկայի վրա։ Պարզվեց` խոսնակը չի լսել եւ չի կարող մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը։ Ասաց` սահմանված կարգով դիմեք, հնգօրյա, առավելագույնը` 30-օրյա ժամկետում կփորձենք տալ Ձեր հարցի պատասխանը։

Ի պատասխան մեր դիտարկման, թե ԱԳՆ խոսնակը, որ ի պաշտոնե պարտավոր է մեկնաբանել եւ մեկնաբանում է արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին վերաբերվող հարցերը, մի՞թե կարող է չիմանալ բանակցային գործընթացի նախապատմությունը կամ գոնե մոտավոր պատկերացում չունենալ` «Մեղրին տալու» խնդիր Հայաստանի արտաքին օրակարգում երբեւէ եղե՞լ է, թե՞ ոչ, ԱԳՆ արխիվներում նման փաստաթուղթ կա՞, թե՞ չկա, պնդեց`գրավոր հարցում ուղարկեք, եւ վերջ։

Այդպես էլ արեցինք` լրացրինք հարցման ձեւաթուղթը եւ խնդրեցինք պատասխանել «շատ պարզ» մի հարցի՝ արդյոք, իրականությանը համապատասխանո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ռազմավարությունը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեղրին տալն» էր։

ԱԳՆ արխիվներում կա՞ որեւէ փաստաթուղթ, բանակցությունների սեղանին դրված, հակամարտության կողմերին ներկայացված որեւէ գրավոր տեքստ` թեկուզ «սեւագիր» տարբերակ, որը փաստում է, որ 1998-2018 թթ. երբեւէ բանակցվել է «Մեղրին տալու» կամ Ադրբեջանի 7 շրջանները խաղաղության դիմաց վերադարձնելու (ոչ թե, դիցուք, Արցախին միջանկյալ կարգավիճակ տալու, վերջնական կարգավիճակը Արցախի բնակչության իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտման միջոցով հստակեցնելու, ինչի մասին հայտարարել են Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, եւ ո՛չ մեկ անգամ, առնվազն մինչեւ 2018 թ. իշխանափոխությունը) խնդիրը։

Եվ, արդյոք, 2007 թ. նոյեմբերին կողմերին առաջարկված եւ որպես «Մադրիդյան սկզբունքներ» հայտնի փաստաթուղթը ենթադրո՞ւմ էր, որ հայկական կողմը պետք է հանձնի «Ադրբեջանի 7 շրջանները» ընդամենը մի բանի` «խաղաղության», այսինքն` «չկրակելու» դիմաց։

Հուսանք` պատասխանը չի ուշանա...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 791 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am