Վարչապետը Գարեգին Նժդեհի և 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի մասին ունի ոչ ստույգ գիտելիքներ․ պատմաբան

Ցավալի է, որ մեր երկրի վարչապետը Գարեգին Նժդեհի և 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի մասին ունի ոչ ստույգ գիտելիքներ:

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Արտակ Մովսիսյանն՝ անդրադառնալով ՀՀ վարպետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսաստանցի լրագրողի՝ Գարեգին Նժդեհի մասին հարցի պատասխանին, որի ընթացքում վարչապետը նշել էր, որ Նժդեհը հայտնի է դարձել Սարդարապատի ճակատամարտով։

«Գարեգին Նժդեհը մասնակցել է ոչ թե Սարդարապատի, այլ Ղարաքիլիսայի ճակատամարտին և վիրավորվել այնտեղ: Ահա և ձեզ մի փաստարկ-հիմնավորում ևս, թե ինչու է պետք բուհերում պարտադիր ուսումնասիրել Հայոց պատմություն»,-ընդգծեց պատմաբանը:

Նա նաև նշեց, որ համամիտ է վարչապետի այն դիրքորոշմանը, որ ռուսները կամ որևէ դրսի ուժ պետք չէ, որ գան և հայերիս սովորեցնեն մեր պատմությունը: «Ես փոխարենը կառաջարկեի շատ արագ մի քանի լեզուներով թարգմանել Նժդեհի կյանքին ու գործունեությանը նվիրված նյութեր (գրքեր, փաստագրական ֆիլմեր և այլն), որոնցում կլուսաբանվեր նաև նացիստների հետ համագործակցելու Գարեգին Նժդեհի, Արտաշես Աբեղյանի, Դրաստամատ Կանայանի և նրանց գործակիցների իմաստուն որոշումը: Դրա անհրաժեշտությունը պետք էր զգալ Իլհամ Ալիևի հայտնի ելույթից անմիջապես հետո»։

Անդրադառնալով Մոլոտովի հետ վարչապետի նշած զուգահեռներին՝ պատմաբանն ասաց, որ վարչապետն այդ պահին պետք է աներ մի սուր հակադարձում և արեց՝ վկայակոչելով Ռուբենտրոպ-Մոլոտովի պակտը, որն ուսումնասիրողները կոչում են նաև Հիտլեր-Ստալին պակտ: Ցանկալի կլիներ, որ ընդգծվեր նաև նրանց տարբերությունը: «Եթե Մոլոտովը Ստալինի անունից նացիստների հետ դաշինք էր կնքում և Գերմանիայի հետ կիսում Լեհաստանն ու Մերձբալթիկան, այսինքն՝ այդ պակտն ուղղված էր նվաճելու այլոց երկրները, ապա Նժդեհն ու իր զինակիցները համագործակցեցին Գերմանիայի հետ, որպեսզի նացիստակակն Գերմանիայի դաշնակից Թուրքիայի հարձակման դեպքում (որը պետք է լիներ Ստալինգրադում գերմանացիների հաղթանակից հետո) փրկեին արևելահայությանը թուրքական նոր ցեղասպանությունից: Այսինքն՝ Նժդեհն ու իր զինակիցները մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանությունների դեմ պայքարող հերոսներ են»,-ընդգծեց պատմաբանը։

դիտվել է 755 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am