Փաշինյանը հիմա էլ Հիսուսի հետ է համեմատում իրեն

Իրատեսը գրում է. «Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ Մի­լա­նի հայ հա­մայն­քի հետ ու­նե­ցած հան­դիպման մա­սին ա­ռա­ջին բա­նը, որ մտա­ծե­ցի, այն էր, թե հան­դի­պումն ին­չու էր տե­ղի Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Քա­ռա­սուն Ման­կունք ե­կե­ղե­ցում կազ­մա­կերպ­վել:

Ըստ իմ ու­նե­ցած ե­կե­ղե­ցա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի՝ ե­կե­ղե­ցում բա­ցա­ռա­պես հոգևոր ծե­սեր ու ա­րա­րո­ղու­թյուն­ներ են կա­տար­վում՝ ժա­մեր­գու­թյուն, պա­տա­րագ, խո­կում, քա­րոզ և այլն: Չգի­տեմ՝ նախ­կի­նում ե­ղե՞լ է ար­դյոք նման նա­խա­դեպ, այ­նուա­մե­նա­յնիվ, կա­տար­վա­ծի հա­մար որևէ լուրջ հիմ­նա­վո­րում չեմ լսել: Ե­կե­ղե­ցում տե­ղի ու­նե­ցած քա­ղա­քա­կան բնույ­թի հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ թերևս միայն մի դր­վագ էր, որ ո­րո­շա­կիո­րեն կապ­վում էր Աստ­ծո կամ հոգևո­րի հետ, այն էլ՝ նո­րից քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տով:

Տե­ղա­ցի հայ կնոջ հոր­դո­րին, թե «պա­րոն Փա­շի­նյան, հրա­ժա­րա­կան տվեք վար­չա­պե­տի պաշ­տո­նից», վար­չա­պե­տը խիստ վր­դով­ված ու աստ­վա­ծաշն­չյան մեջ­բեր­մամբ պա­տաս­խա­նեց. «Մենք քա­րո­զում ենք սեր, ես ինքս, ինչ­պես մեր Տեր Հի­սուս Քրիս­տոսն էր սեր քա­րո­զում, բայց երբ որ ե­կավ ժա­մա­նա­կը, նա մտավ տա­ճա­րի տա­րածք և շուռ տվեց սե­ղան­նե­րը՝ ա­սե­լով, որ այս սր­բու­թյան տա­ճա­րը մար­դիկ դարձ­րել են առևտրի և դա­լա­լու­թյան մի­ջա­վայր»,- ա­սաց նա: Չգի­տեմ՝ հոգևոր հայ­րե­րը որ­քան են հաշտ Փա­շի­նյա­նի նմա­նօ­րի­նակ հա­մե­մա­տու­թյան հետ, բայց հա­զար ան­գամ «մե­ղա քեզ, Տեր» ա­սե­լով՝ մեզ թույլ տանք հա­մե­մա­տել ու ար­ձա­նագ­րել՝ Քրիս­տոսն իր մո­լո­րյալ, ան­հա­վատ ու ի­րեն քար­կո­ծող զա­վակ­նե­րի հետ «պադ­վալ­նե­րում գտ­նե­լու ու վզ­նե­րից բռ­նե­լու» տո­նով չէր խո­սում: Գո­նե Աստ­ծո տա­նը կա­րե­լի էր ա­վե­լի զուսպ, հան­գիստ, ինչ-որ տեղ նաև վախ­վո­րած խո­սել:

 

Երևի հենց նույն «սի­րո» մեջ էր տե­ղա­վոր­վում նաև ադր­բե­ջան­ցի բլո­գե­րի հար­ցին մեղմ, հան­գիստ տո­նով պա­տաս­խա­նելն ու նրա ներ­կա­յու­թյու­նը մեզ հա­մար սուրբ վայ­րում հան­դուր­ժե­լը: Ճիշտ է ա­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը. «Լի­նե­լով ադր­բե­ջան­ցի, մտել եք հայ­կա­կան ե­կե­ղե­ցի, որ­տեղ գտն­վում են հա­յեր, և հարց տվե­ցիք Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին: Ի­մա­ցեք, որ հա­յը հնա­րա­վո­րու­թյուն չէր ու­նե­նա մտ­նելու մի­ջո­ցառ­ման, որ­տեղ ներ­կա է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը»: Իսկ մե՞նք ին­չու ենք նման բան թույլ տա­լիս, ինչ­պե՞ս կա­րե­լի է թշ­նա­մուն հան­դուր­ժել մի վայ­րում, ո­րը դա­րեր շա­րու­նակ ա­վե­րվել ու պղծ­վել է նրա կող­մից: Դեռ քա­նի՞ դար պետք է անց­նի, որ մաթևո­սյա­նա­կան տո­ղե­րը մեզ հա­մար կար­գա­խոս ու կեն­սաձև դառ­նան. «Էս­քան նե­րել ու նե­րե՞լ, էս­քան չա­րու­թյուն ու էս­քան նե­րե՞լ, նե­րել ու մո­ռա­նա՞լ: Բա ցեղդ հի­շո­ղու­թյուն չու­նե­նա՞»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2111 անգամ
Լրահոս
Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am