Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ խողովակների եւ հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Ս. Խաչատրյանի եղբայրն էլ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ, որը վրդովված պնդել է՝ դատարան է դիմելու.

«Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները ի՞նչ կապ ունեն, մի եղբայրը ես եմ, մյուս եղբայրը մահացել է»: Իսկ ՀՔԾ մեղադրանքով` նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գեւորգյանին: «Լիսկայի» այս կարգադրությունն էլ կատարել են: Եւ այժմ մեղադրանք է առաջադրվել ե՛ւ Լ. Առաքելյանին, ե՛ւ Ա. Գեւորգյանին:

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է: Նրա եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ասել է նաեւ. «Նորավան համայքի ո՛չ գյուղապետին եմ ճանաչում , ո՛չ մեկի հետ շփված չեմ: Մյուս եղբայրս մահացել է, ուզում են երեւի գցեն վրան, նման բան գոյություն չունի, 3-4 տարի առաջ է մահացել, նա էլ դժվար այդ ամենի հետ կապ ունենա: Շանտաժ է էլի, մի սուտ բան սարքում են, էնքան որ մի բան սարքեն»: Հարցին` կապ ունի՞ եղբոր հետ, Ա. Խաչատրյանը պատասխանել է, թե միշտ էլ խոսում է Սուրիկ Խաչատրյանի հետ, «վիճակը լավ չի, պառկած է»:

Հիշեցնենք` օգոստոսի 20-ին ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնի իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, կոմայի մեջ է, Փարիզում է, նրա սիրտը վիրահատել են: «Թողեք` էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղք է»,- ասել էր Ս. Խաչատրյանի մտերիմ գեներալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am