Սարգիս Գալստյանի դեպքում բռնի ուժ գործադրելու մասին 316-րդ հոդվածը չպետք է կիրառվի, նա նման բան չի արել. ոստիկանի սպանության մեջ մեղադրվող եղբայրների պաշտպաններ

Գործը նախաքննության փուլում է, այս պահին ակտիվ քննչական գործողությունն է կատարվում, վկաներ են հարցաքննվում, տարածքներից տեսանյութեր են դիտվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող երիտասարդներից Հրաչ Գալստյանի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը` ներկայացնելով գործի մանրամասները:


«Իմ պաշտպանյալի հետ այս փուլում դեռևս ոչ մի գործողություն չի իրականացվել, քանի որ փորձաքննության փուլն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանների վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին՝ 16-ամյա Հրաչ Գալստյանին ու 18-ամյա Սարգիս Գալստյանին:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը կասկածյալի կարգավիճակում տրված ցուցմունքում ամեն ինչ ասել է, իսկ որպես մեղադրյալ՝ հարցաքննության ժամանակ կոնկրետացրել իր ցուցմունքը փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Նախաքննությունը գաղտնի է և պաշտպանական կողմը քննիչի գործողություններից տեղյակ չէ»,-ասաց նա և նշեց, որ Հրաչ Գալստյանը հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում և այժմ կալանավորված է:

Մեղադրվող եղբայրներից Սարգիս Գալստյանի պաշտպան Վահագն Քեշիշյանը նշեց, որ քննիչների գործողություններում կանխակալ մոտեցում չի տեսնում: «Աշխատանքը իր հունով գնում է, օբյեկտիվ քննություն է իրականացվում»,-ասաց նա:

Ըստ նրա` Սարգիս Գալստյանի դեպքում 316 հոդվածը չպետք է կիրառվի: «Իմ անձնական կարծիքով քրեական օրենսգքրի 316 հոդվածով մեղադրանք չպետք է լինի Սարգիս Գալստյանի վերաբերյալ: Հոդվածը վերաբերում է ոստիկանի նկատմամբ բռնի ուժ գործադրելու կամ դրա սպառնալիքին: Նման բան իմ պաշտպանյալը չի արել, որևէ առնչություն չունի դրա հետ»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ շատ մեծ հույս ունի, որ ի վերջո մեղադրական եզրակացությունում նման հոդված չի լինի, քանի որ այդ հոդվածի համար ապացույցները բավարար չեն, և հիմնավոր չեն;

Հիշեցնենք, որ Գալստյան եղբայրները սովորականի պես դուրս են եկել տանից հերթական գողության հետքերով, ապա կողոպուտից հետո հանդիպել են ոստիկանության ծառայողների խոչընդոտին, նախ փախել են, ապա՝ դիմադրել, այնուհետև ոստիկաններից մեկի զենքով սպանել են մյուս ոստիկանին ու հանգիստ վերադարձել տուն, իրավապահներին չեն ներկայացել:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով:

դիտվել է 456 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am