Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին

Այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-ն) հրատապ նոր զեկույց է հրապարակել` դրական լույսի ներքո ներկայացնելով Հայաստանի տնտեսական ցուցանիշները, դրանք համեմատելով տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Զեկույցում հատուկ ընդգծվել է որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ նվազել է։ Թեև զեկույցը մեծ ուշադրության չի արժանացել հանրության կողմից, այնուամենայնիվ, դրա հրապարակման իրական շարժառիթը պարզելու համար նպատակահարմար է հիշեցնել զեկույցին նախորդ իրադարձությունները։ Մասնավորապես՝ նոյեմբերի 14-ի կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45,8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ, որն ուղղվելու է «Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։ Ի դեպ, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 51 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 129 մլն ԱՄՆ դոլարով այս կառավարությունն արդեն իսկ ավելացրել է պարտքը։


Նախ, տարօրինակ է, որ այս կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար վարկ է վերցնում, երբ առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ այս տարի լրացուցիչ հավաքագրել է շուրջ 120 մլրդ ՀՀ դրամի (մոտ 240 մլն ԱՄՆ դոլար) հարկեր։ Բացի այդ, վերջերս հայտարարվեց, որ այս կառավարությունը շուրջ 300 մլրդ ՀՀ դրամի խնայողություններ ունի կուտակած։

Ստացվում է, որ չծախսված գումար կա, սակայն նոր պարտք ենք վերցնում, ինչը անտրամաբանական է հատկապես տնտեսական և ֆինանսական տեսանկյունից։ Այսօր հրապարակված ՎԶԵԲ-ի հրատապ զեկույցն, ըստ էության բացահայտեց նախորդ շաբաթ հաստատված վարկային համաձայնագրի բուն շարժառիթը։ Այսպիսով, կառավարությունը, կարիք չունենալով լրացուցիչ գումարների, վարկային համաձայնագիր է կնքում ՎԶԵԲ-ի հետ, որպեսզի ստանա իր գործունեությունը գովերգող զեկույց։ Ըստ էության՝ սա ոչ թե վարկային համաձայնագիր է, այլ «գովազդային»։


Մեկ փաստարկ ևս. ամռան ամիսներին Հայաստանի պարտքային բեռը ավելի ցածր էր և տնտեսական ցուցանիշները գրեթե նույնը, սակայն նույն ՎԶԵԲ-ը գովերգող զեկույցներ չէր հրապարակում։ Նման պայմաններում հարց է ծագում՝ արժե՞ արդյոք նման գումարներ ծախսել արտաքին գովազդի համար, երբ այդ գումարները առավել նպատակային կարող ենք օգտագործել՝ ի շահ Հայաստանի և ժողովրդի։ Սա կարող է դառնալ ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարման դասագրքային օրինակ։ Գրեթե նման իրավիճակ ունենք նաև այլ վարկային համաձայնագրերի դեպքում։

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am