Բաց նամակ «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանին

Հարգելի պարոն Մանուկյան,
Ուշադիր հետևում եմ "Վերնատուն" ակումբի գործունեությանը և շատ ուրախ եմ, որ կա նման հարթակ մեր պետության առջև ծառացած խնդիրները քննարկելու և վերլուծելու համար։ Ցավոք, անձնապես չեմ կարող մասնակցել, քանզի գտնվում եմ ապօրինի կալանքի տակ։
Մեծ հետաքրքրությամբ դիտեցի վերջին ընդլայնված կազմով քննարկումը և նշեմ, որ համամիտ եմ հնչեցված մտքերի գերակշռող մեծամասնության հետ։ Թու՛յլ տվեք նաև իմ համեստ ավանդն ունենալ այս պրոցեսում։ Ունեմ բազմաթիվ ասելիքներ գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաշվի առնելով այս ֆորմատը, ձեր ուշադրությանը ներկայացնեմ միայն մեկ խնդիր կապված Արցախի և հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Մնացածի մասին մեծ սիրով կկիսվեմ ձեր հետ, երբ ի վերջո ապօրինություններին կգա ավարտ, և ես կլինեմ ազատության մեջ։
Եվ այսպես, շատերը խոսում են հայ-ռուսական հարաբերությունների անհասկանալի լինելու մասին։ Մի պահ թվում է, որ դրանք լարված են, մի պահ էլ , որ բավականին հավասարակշռված են։ Բայց ոչ ոք չի խոսում ամենակարևորի մասին․ իսկ ինչի՞ են պատրաստ Հայաստանի իշխանությունները այդ հարաբերությունները կարգավորելու համար։ Այ այստեղ է, որ մենք որպես երկիր մտնում ենք շատ վտանգավոր փուլ։ Ո՞րն է այն գերխնդիրը, որ ռուսական կողմը կփորձի առաջ տանել՝ օգտվելով ստեղծված իրավիճակից։
Կասկած չունեմ, որ խոսքը գնալու է այսպես կոչված Լավրովի պլանի իրագործման մասին։ Այսինքն մեզ դրդելու են դեպի Արցախի հարցի լուծման փուլային տարբերակին։ Արդյո՞ք մեր իշխանությունները պատրաստ են բարելավել ռուսական կողմի հետ հարաբերությունները այս գնով։ Կարծում եմ՝ այո։
Սա է այն գինը, որը նրանք պատրաստ են վճարել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար։
Իշխանությունների համար երկրորդ Նախագահի ազատության մեջ հայտնվելը հավասարազոր է իշխանությունը կորցնելուն, ինչ արդեն այդպես էլ կա։ Այս ամենը գիտակցելով՝ ռուսական կողմը առաջ է քաշում իր քաղաքական պլանները և միանշանակ տանելու է դեպի Լավրովի պլանի իրագործում։ Ամեն ինչ էլ ավելի է դժվարացնում այն հանգամանքը, որ այդ պլանին ըստ իս կողմ են լինելու նաև ԵԱՀԿ խմբի այլ համանախագահները։ Այս իրավիճակում մեր երկիրը հայտնվելու է աննախադեպ ճնշման տակ։
Կրկին, ինչի՞ է պատրաստ այսօրվա իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, այ սա է հարցը։
Մեր ժողովուրդը պետք է գիտակցի այս քաղաքական թիմի անհեռատեսությունը և սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչին գնալու պատրաստակամությունը։
Դեռ այսքանը։

Արա Վարդանյանի գրառումը

դիտվել է 416 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am