«Իմ քայլի» պատգամավորի՝գործուղման հաշվետվությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրել է․
«Գործուղման հանրային հաշվետվություն։
Քիչ առաջ երկու զեկույց ներկայացվեց Սևծովյան ԽՎ-ում։ Առաջին զեկույցը շատ ընդհանրական էր և նվիրված էր Սևծովյան հետազոտությունների միջազգային կենտրոնի գործունեությանը․․․այդ մասով իմ հարցադրումները կապված են եղել թե կա արդյոք քարտեզագրում, թե որոնք են տնտեսական համագործակցության խոչընդոտները ու ինչ է ձեռնարկվում, օրինակ ռեգիոնը տուրիզմի տեսանկյունից գրավիչ դարձնելուն․․․
Երկրորդ զեկույցն ավտոփոխադրողների ասոցիացիաների միության կողմից էր, որում բարձրացրել եմ հայ-թուրքական առևտրում բիզնեսի կողմից մատնանշված առկա խնդիրները՝ գրանցումների մասով։ Հավաստիացումներ ստացա, որ հայկական գործընկերների հետ էլ ավելի խորքային կաշխատեն դրանք լուծելու առումով»։