Ինչո՞ւ է Փաշինյանը թույլ տալիս անհարկի շահարկել Նժդեհի անունը

168 ժամը գրում է.Իրական քաղաքականության մեջ կան լուրջ առանցքային օրակարգեր, որոնք հանրային և առանցքային լուրջ քննարկումների կարիք ունեն, սակայն կան նաև արհեստական օրակարգեր, որոնցով փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել բուն գործընթացներից։


Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մենք արհեստական ներդրված կեղծ օրակարգերի պակաս ընդհանրապես չենք զգացել: Դրանք, ինչպես միշտ և բոլոր ժամանակներում, հիմնականում ներդրվում են իշխանությունների կողմից, այսօր՝ նույնպես:

Ինչպես հայտնի է, նախօրեին Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան ռուս լրագրողի հարցին, որն ուղղակիորեն կապված էր Գարեգին Նժդեհի գործունեությանը, ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Մայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային Միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը Սարդարապատի ճակատամարտում կռվել են կողք կողքի: Այնուհետև Փաշինյանն անհասկանալի ձևակերպումներ է ներկայացրել խորհրդագերմանական չհարձակման պակտի վերաբերյալ, որոնք առանձին քննարկման առիթ են։ Փաստացի խոսելով Բաղրամյանի ու Նժդեհի համատեղ կռվելու մասին, նա ասում է մեծագույն պատմական սուտ, քանի որ ամենաշարքային հային էլ հայտնի է, որ Նժդեհը չի մասնակցել Սարդարապատի ճակատամարտին (Նժդեհն այդ օրերին գտնվում էր Ղարաքիլիսայում և այդ ուղղությամբ էր պայքարում թուքական բանակի դեմ)։

Այս թեմայից հետո իշխանական թևը՝ հասկանալով, որ Փաշինյանի կողմից թույլ է տրվել հերթական սխալը, փորձում է տարբեր միջոցներով թեման մեղմել։ Օրինակ, առաջ են քաշում այն պնդումը, թե՝ «այս թեման ոտքի է հանել նաև նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի և այլ շրջանակների ներկայացուցիչների, որոնք, սակայն, թիրախավորել են ոչ թե Նժդեհի հարցում Հայաստանին մանիպուլյատիվ մեղադրանք ներկայացնողներին, այլ դրանց պատասխանող Փաշինյանին»։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում փաստացի աղավաղել է պատմական փաստերն ու իրեն հարմար «սոուսով» այն փորձել է մատուցել հանրությանը։ Փաշինյանին արդարացնողները հայտարարում են, թե տվյալ պարագայում էականը ոչ թե պատմական դեպքերն ու ճակատամարտերի պատմությունն իմանալն է, այլ ռուսներին «դուխով» պատասխանելը։ Բնականաբար, Ն. Փաշինյանը կարող էր ամեն ինչին «դուխով» պատասխանել, բայց ոչ՝ փաստերի աղավաղումներով։ Այլապես ի՞նչ կապ ունեն միմյանց հետ Բաղրամյանն ու Նժդեհը, ինչո՞ւ այդ հարցադրման մեջ Փաշինյանը Նժդեհի անունը ներկայացրեց Բաղրամյանի անվան կողքին, գուցե դա արվեց, որ ռուսների մոտ որոշակի մեղմի՞ Նժդեհի չափազանց հայկական լինելու փաստը։

Ինչևէ, պետք է արձանագրենք, որ Գարեգին Նժդեհի անձի ու գործունեության թեման տևական ժամանակ գտնվում է հայ-ռուսական հարաբերությունների հետաքրքրության և քննարկման տիրույթում։ Հավելենք, որ այս թեման օրակարգում ակտիվացավ այն դեպքից հետո, երբ հոկտեմբերի 11-ին Աշգաբադում ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը խոսեց այն մասին, թե «ինչպես կարելի է ընդունել այն փաստը, որ Երևանի սրտում տեղադրված է ֆաշիստների հետ համագործակցած Գարեգին Նժդեհի արձանը»։

Նշենք, որ այս թեմայի հետ կապված՝ Մարիա Զախարովան մի առիթով անդրադարձել էր Նժդեհի գործունեությանն և արձանի տեղադրման փաստին, սակայն համարժեք փաստարկված պատասխան ստանալուց հետո Երևանում հայտարարել էր, որ «Նժդեհի արձանի տեղադրումը ՀՀ ներքին գործն է, և ՌԴ-ն չի խառնվում այս առումով»։

Այստեղ կարևոր է ուշադրություն հրավիրել այս հարցի մյուս կողմին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդքան «դուխ» տվել և՛ ռուսներին, և՛ Ալիևին, որպեսզի նրանք ամեն հարմար առիթի արհեստականորեն առաջ քաշեն Նժդեհի գործունեության թեման՝ այն անուղղակիորեն կապելով «ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության կոնտեքստում», հատկապես այն պարագայում, երբ ներկայումս ՀՀԿ-ն այլևս իշխանության չէ։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ հենց Նիկոլ Փաշինյանն է առիթ տվել և՛ ռուսներին, և՛ ադրբեջանցիներին, որ այս թեման անընդհատ շահարկեն, քանի որ ՀՀԿ-ն այլևս իշխանության չէ, և ՀՀ գործող իշխանությունների կողմից անընդհատ քարկոծվում և հալածվում է, հիշյալ ուժերը կարողանում են իրենց համար ցանկալի ուղղություններով քննադատել Նժդեհին։ Այսինքն՝ ՀՀԿ-ին քննադատելով՝ Փաշինյանն ազատություն է տվել նժդեհականության թեմայի թիրախավորմանը, կամ՝ նրանք օգտվում են Նիկոլի «բացած պատուհանից» և իրենց հարմար հռետորաբանությամբ հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհին շատ հանգիստ դարձնում են «ֆաշիստ»։ Փաստացի ստացվել է այնպես, որ ՀՀ-ի ներսում Փաշինյանի և նրա ողջ իշխանության կողմից այնքան մեծ է ՀՀԿ-ի հանդեպ ատելության քարոզի ու թույնի չափաբաժինը, որ անգամ դրսի ուժերն օգտվում են այդ առիթից և դիվիդենտներ շահում։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am