Ով կարող է բացատրել՝ ի՞նչ է առաջարկել Փաշինյանը՝ Ալիևին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է անցկացրել ռուս լրագրողների համար, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ ընդգծելով, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար:

«Եթե Ադրբեջանի նախագահը հանդես գա նույնպիսի հայտարարությամբ, ապա դա կնշանակի, որ մենք հնարավորություն ունենք բանակցային գործընթացում գրանցել իրական բեկում»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորի համար ընդունելի լուծումներ լինեին, բայց առայժմ այդպիսիք չկան: Փաշինյանը նաև ընդգծել է, որ իր կողմից առաջարկված բանաձևը տարբերվում է իր նախորդների հակամարտության կարգավորման տարբերակից, և խորհուրդ է տվել կարգավորման իր տեսլականը չկապել նախկին նախագահների՝ ղարաբաղցիներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքի հետ:

Ահա, կրկին Փաշինյանը վստահեցնում է, որ կարգավորման հարցում իր տարբերակը տարբերվում է նախորդներից: Նա այս մասին արդեն երկրորդ անգամ է հայտարարում, մի անգամ էլ նա նշել էր, թե ինքը սկսում է իր կետից, ոչ թե Սերժ Սարգսյանի:

Բայց ո՞րն է Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը... Հարցը սրանում է: Դա ոչ ոք չգիտի:

Իրապես, խառնաշփոթ է Փաշինյանի պատկերացումներում: Մեկ նա հայտարարում է, թե բոլոր բանակցություններում օրինակ բարձրացնում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը, այսինքն՝ սահմանային միջադեպերի վերահսկողության հարցը, որ սրվեց 2016թ. ապրիլյան պատերազմից հետո:
Ապա նա հայտարարում է, թե իր «կետը ունի»:

Իր կետում, Փաշինյանն ունի՞ Արցախի ինքնորոշման սկզբունքը...

Զոհրաբ Մնացականյանն անվերջ հայտարարում է, թե Հայաստանի համար առաջնահերթ է Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: Բայց չեն բացվում փակագծեր՝ ինչպե՞ս, ինչ սկզբունքներով:

Կամ՝ ո՞վ ասաց, որ դրանք նորամուծություն են հայկական կողմի համար և նախկինում այդ հարցերը դրված չեն:

Հիմա Փաշինյանն ասում է՝ «իր առաջարկած բանաձևը»: Ընդամենը օրեր առաջ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն ասաց, որ կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում: Հիմա՝ Փաշինյանն ասում է՝ «իր առաջարկած բանաձևը»:

Որևէ մեկն, առհասարակ, կարո՞ղ է բացատրել՝ ո՞րն է հայկական կողմի բանաձևը:

Հետևաբար, ո՞վ կարող է բացատրել՝ ի՞նչ է առաջարկել Փաշինյանը՝ Ալիևին, բացի այն հրապարակային հայտարարությունից, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Թամար Բագրատունի

դիտվել է 1649 անգամ
Լրահոս
Երևանում 1 ժամվա ընթացքում դանակահարության 2 դեպք է եղել. հիվանդանոցներ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին ՔՊ-ն իշխանության կորստից հետո կդադարի գոյություն ունենալ, ՀՅԴ-ի պարագայում դա այդպես չէ․ քաղաքագետ Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»կուսակցության 500 հարյուրապետերիժողովը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել «Ամուլսարի պոստեր էին այցելել Ջերմուկի ոստիկանապետը եւ այլ պաշտոնատար անձինք». Շիրակ Բունիաթյան ՈՒՂԻՂ. Վերաքննիչը հրապարակում է Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը Սուրճ պատրաստող ավտոմատ սարք թաղապետարանի մոտ, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Ավանի թաղապետի որդուն Ջերմաստիճանը կբարձրանա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Ոչ մի թիզ ինքնիշխանություն՝ Ռուսաստանին. Ծանր բանակցություններ ՆԱՏՕ-ն մեծացնում է մարտական պատրաստության մակարդակը. Ռուսաստանն ու Թուրքիան՝ խնդրահարույց թեմաներ ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ չկա. սա քաղաքական խնդիր է. Գագիկ Ծառուկյան Ինչպես է Արթուր Վանեցյանի կինը շնորհավորել ամուսնուն. լուսանկար Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում հարցաքննվում է Զենքերի սպառնալիքով տանտիրուհուց հափշտակել են ոսկյա իրեր, փող և թանկարժեք ժամացույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Քաղաքապետարանի իրականացրած ծախսերը: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Կարինե Աժեմյանը և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Երեւանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Թեմա՝ Երեւանի քաղաքապետարանի ամանորյա ծախսեր Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի Ադրբեջանում մեկնարկած հրթիռահրետանային զորքերի ներգրավածությամբ զորավարժության, պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենսդրական նախաձեռնության մասին: Բանախոսը կանդրադառնա նաեւ սահմանային իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ պատերազմի վերսկսման հավանականությանը: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգ» թերեի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: ԹԵՄԱ՝ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Ազգ» թերթի «Ազգ-մշակույթ» ներդիրին տրամադրվող տարեկան 800 հազար դրամ աջակցությունը. նախարարության կողմից նման մոտեցման հիմքում թաքնված քաղաքական միտումներն ու ռիսկերը: դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին Մեդիա կենտրոնում(հասցե՝ Սարյան 12) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներումհասարակական վերահսկողություն իրականացնող հասարակականդիտորդների խումբը ՀՀ արդարադատության նախարարության հետհամատեղ կիրականացնի հանրային քննարկում՝ ամփոփելով 2018-2019թթ-ի քրեակատարողական ոլորտի հիմնական ձեռքբերումները,դրական փփոխություններն ու արձանագրված խնդիրները։Քննարկմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարիտեղակալ Սրբուհի Գալյանը, Դիտորդների խ... Դեկտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր» ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում Մարինե Օհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով մեկ տարում մեր երկրում փրկել 80 տոննա թափոն և 1500 ծառ: Ոլորտի առաջնահերթությ... Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը. Արցախի անվտանգությունը. Արցախում սպասվող նախագահական ընտրությունները.Հայաստանում և Արցախում 2019թ. քաղաքական տարվա ամփոփում: Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացները և իրադարձությունները. հնարավոր զարգացումներ: Պատերազմի վերսկսման հավանականությունը, հարակից հարցեր»: