Ռուսները, փաստորեն, դժգոհ են հեռացել Երևանից. Փաշինյանի բացահայտումը

Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ, քանի որ նրանք ռազմավարական գործընկերներ են, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը:

«Այդպիսի բան չի կարող լինել, որ մենք ցանկանանք վնասել Ռուսաստանին: Համենայն դեպս դա մեր պատկերացումն է ռազմավարական գործընկերության մասին… Մենք չենք կարող ոչ մի տեղ և երբեք գործել միմյանց դեմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում բացված կենսաբանական լաբորատորիաները կարող են գործել Ռուսաստանի դեմ: Փաշինյանը նաև նշել է, որ այդ լաբորատորիաները, թեև ստեղծվել են ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ, բայց այսօր Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն են:

«Ոչ մեկ դրսից առանց մեր երկրի իշխանության ներկայացուցիչների թույլտվությամբ չի կարող ներթափանցել այդ օբյեկտների տարածք»,- ասել է նա: Փաշինյանը նաև խոսել է այն մասին, թե ինչու Լավրովի՝ երևանյան այցի ժամանակ չի ստորագրվել նախատեսվող հուշագիրը, որով թույլատրվում էր ռուս մասնագետների մուտքը լաբորատորիաներ:
«Մենք Ռուսաստանի հետ ունեինք պայմանագրի նախագիծ, մենք պատրաստ էինք այն ստորագրել, բայց ռուս գործընկերները որոշեցին դրա վրա էլի աշխատել: Կաշխատենք դրա շուրջ, ու երբ երկու կողմերն էլ համաձայն կլինեն՝ կստորագրենք»,- ասել է Փաշինյանը:

Փաստորեն, Լավրովի վերջին այցի ժամանակ, Հայաստանում բացված կենսաբանական լաբորատորիաների շուրջ հուշագիր չի ստորագրվել: Նշանակում է, մնում են չհամաձայնեցված հարցեր:

Ըստ ամենայնի, ռուսական կողմին ինչ-որ հարցեր դեռ չեն բավարարում, նրանք ձգտում են մեծ լիազորություններ ստանալ հայկական կողմից: Կարելի է ուրեմն եզրակացնել, որ ռուսական կողմը Լավրովի վերջին հանդիպման ժամանակ Երևանից դժգոհ են հեռացել:
Միևնույն ժամանակ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար մինչև 2020թ. գարուն չի բարձրանա. «Ռուսական գազի գինը մինչև գարուն չի բարձրանա»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այդ հարցի քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է լինի այնպիսին, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Այսինքն, այս հարցում ևս՝ առայժմ վերջնական որոշում չկա, և գարնանը սակագները կարող են փոփոխվել:

Փոխարենը Փաշինյանի կողմից կան միայն հավաստիացումներ, թե որքան լավն են հայ-ռուսական հարաբերությունները: Նա առիթ բաց չի թողնում Ռուսաստանի ուղղությամբ ռևերանսներ անել:

Թամար Բագրատունի

դիտվել է 7342 անգամ
Լրահոս
Արսեն Դավթյանի բջջային հեռախոսն ու հեռախոսահամարը դատարանը վերադարձրեց Լուկաշենկոն` ռուսական գազի արդարացի գնի մասին Նոր մանրամասներ. ովքեր են հրավիրված Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան խնջույքին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի Կարո Փայլանը հայերենով շնորհավորել է մայրենի լեզվի օրը Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին. ՀՅԴ-ական տնտեսագետ Ինչո՞ւ է «Այո»-ի շտաբի ղեկավար ընտրվել Սուրեն Պապիկյանը.մանրամասնում է Լիլիթ Մակունցը Զրպարտություն է՝ ինչպես Թավադյան Արմենի դեպքն էր. Հովհաննես Շահինյանը հարցաքննվեց Արամ Սարգսյանը՝ Իրանում ընտրությունների մասին Իրանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանին. Նոր զրոյական իրավիճակ Վանոն՝ ազատության մեջ. Նա իշխանության հեռացումն է գուժում Նոր իմիջ՝ 20 տարի հետո. ԱՄՆ-ն կրկին ռուսական հետք է գտել Սերժի Նիկոլին ռուսները ժամանակին տարան. Շանթ Հարությունյան (video) Նիկոլ, պիտի ասեիր՝ այ տղա, դու ո՞նց ես ինձ «քյալլա» ուտելուց նկարում, մարդկանց 20 տոկոսը սոված ա. Շանթ Հարությունյան (video) «Մեզ իրական հեղափոխություն է պետք». Արսեն Բաբայան Ովքե՞ր են ապրիլի հինգին նախատեսված հանրաքվեի «նկարիչները».Սարգիս Ավետիսյան (video) «ՈՉ» քարոզչական կողմի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։ Կազմակերպիչներն են «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։ Ծրագրում նախատեսվում է ․ Ժողովրդական տոնախմբություն Երգ ու պար Դիմակահանդես Լարախաղաց Ժողովրդական խաղեր Սուտլիկ հարսանիք Հացաթխում Կազմակերպիչները հոգում են միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ն... ՓԵՏՐՎԱՐԻ 22-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Աշոտ Թավադյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի: ԹԵՄԱ.- Եվրասիական փորձագիտական ակումբի ընթացիկ տնտեսական հետազոտությունների արդյունքների ամփոփում՝ «Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ում՝ մեր երկրի նախ... Փետրվարի 22-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը, երգիչ, «Գութան» փառատոնի կազմակերպիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Հայկազունք» համույթի գեղ. ղեկավար Գուսան Հայկազունը: Թեման՝ «Մշակութային քաղաքականությունը մեր երկրում. խնդիրներ, ձեռքբերումներ, ինչ է փոխվել հեղափոխությունից հետո, և որոնք են ցանկալի ուղղությունները: Մշակութային կյանքի աշխուժացում, Յարխուշտայի փառատոն, հարակից հարցեր»: Փետրվարի 22-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Սառած հող», «Ֆրիլանսերներ», «Փլուզված քաղաքը» և հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Թեմա` Ստեփան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներն ու բացահայտումները: Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու փետրվարի 22-ին, 15։00-ին կայանալիք «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» միջոցառման մամլո ասուլիսին, որը տեղի կունենա «ՋիՋի» ընկերության գրասենյակում։ Հասցե՝ Մամիկոնյանց 44/4։ «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» -ը միջոցառումների աննախադեպ շարք է, որի հիմնական նպատակն է համախմբել հայկական ամենահայտնի ՏՏ իրադարձությունները և մեկ շաբաթվա ընթացքում դրանք կենտրոնացնել Սյունիքում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն աջակցում է նախագծին։ Ուրախ կլինենք հյու... Փետրվարի 22-֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա Օվշորի գործով արդարացված Աշոտ Սուքիասյանի պաշտպաններ՝ Կարեն Հակոբյանի և Լուսինե Զեյնալյանի ասուլիսը: Թեման՝ օվշորի գործով բացահայտումներ Սերժ Սարգսյանի եղբոր, վերջինիս խնամու, դատախազության ու դատարանների վերաբերյալ: Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և Արտակ Ավետիսյանը: Թեմա` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը Փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Politik.am լրատվականի խմբաիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել Փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Այո-Ոչ համար ձևավորված թիմերը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, Հարգելի գործընկեր, փետրվարի 23-ին՝ Ժամը 12:00-ին, Ապարան-Լուսագյուղ ճանապարհի եզրին տեղի կունենա ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ մարզամշակութային փառատոնը: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ամենանորարար, ամենաուրախ, ամենասպորտային միջոցառմանը: Կից ուղարկում ենք բովանդակությունը ​