Քեզ գերազանցեցիր, չափդ անցար. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ ԵՊՀ-ում դասախոսների հետ ԿԳՄՍ նախարարի հանդիպմանը նախարարի եւ իր հորաքրոջ՝ դասախոս Ռիտա Սաղաթելյանի միջեւ գրանցված միջադեպին։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Պարոն Նախարար,կրկին չհասկացար

Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ, Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է:

Դու այդպես էլ չհասկացար ընտանեկան, քաղաքական, կուսակցական եւ անձնական հարաբերությունների տարբերությունը:

ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ է՝ իր շատ հիմնավորված բողոքի ձայնն է բարձրացնում քո վարած ապազգային քաղաքականության դեմ։ Ամբողջ պայքարի ընթացքում որեւէ դաշնակցական երիտասարդ երբեւէ անձնական վիրավորանք չի հնչեցրել քո հասցեին, թեեւ սրանից հետո էլ չեն խոստանում, քանի որ սա նրանց համար սկզբունք է, նրանք այդպես են դաստիարակվել:

Քննադատությանը պատասխանեցիր զրպարտանքով, սպառնալիքով, դրսի-ներսի փնտրտուքով՝ կրկին չհասկանալով, որ Դաշնակցության հետ այդ լեզվով չեն խոսում։

Բայց քեզ գերազանցեցիր, չափդ անցար դասախոսների եւ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԵՊՀ դոցենտ Ռ. Սաղաթելյանի (որի միակ մեղքն այն է, որ իմ հորաքույրն է) պարզ հարցից կրկին ջղաձգվեցիր… Կրկին շանտաժ, սպառնալիք։

Արայի՛կ, չորս ամիս նույն կառավարությունում աշխատել ենք։ Պաշտոնական եւ ոչ պաշտոնական մթնոլորտում ինչո՞ւ մեկ անգամ չհամարձակվեցիր երեսիս կամ քո ՀՅԴ գործընկերների երեսին ասել, թե՝ նախկինում ձեր ընկերները թաղված են եղել կոռուպցիայի մեջ, արկղերը լիքն են քրեական գործերով։

Զգուշավոր ժպիտիցդ այդ ամիսներին չէր երեւում, որ մի օր դուխով գլխարկդ կհիշես՝ ցավոք, ոչ թե իմ աչքերին նայելով, այլ պատկառելի լսարանի առջեւ, որտեղ դու միշտ լարված ես՝ հասկանալի պատճառով, դու վիրավորեցիր կնոջը, դասախոսին, իմ անունը չտալով՝ մեղադրեցիր իմ կուսակցությանը։

Նա անկուսակցական կին է, համալսարանի դասախոս, քեզ պես հարյուրավոր երիտասարդների է դասավանդել, թերեւս մի քանիսն էլ քեզ պես ամբարտավան են եղել։ Դրա համար էլ այսօր դասախոսական բարձունքից չկոպտեց քեզ պահվածքիդ համար։ Բայց ես դասախոս չեմ, քաղաքական գործիչ եմ, ներկայացնում եմ 129 տարվա կենսագրություն ունեցող համահայկական կուսակցություն, ուստի քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է»:

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am