Ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի

Փաստինֆո-ն գրում է․ «Վազգեն Մանուկյանից մինչև Նիկոլ Փաշինյան բազմաթիվ վարչապետներ ենք ունեցել, ընդ որում, նրանց հիմնական մասը եղել են լուրջ կրթություն ստացած և՛ ֆունդամենտալ գիտության կամ տնտեսական ոլորտի կայացած, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և՛ կուսակցական լիդերներ, և՛ մարդիկ, որոնք երկրի համար անվտանգային առումով ամենակարևոր՝ պաշտպանության ոլորտից են եկել:

Մեծ մասն, ըստ էության, արդեն իսկ կառավարման ոլորտում գործունեություն ծավալած են եղել: Բացառությամբ թերևս, Արամ Սարգսյանի, որն ինչ-որ տեղ կոմպրոմիսային վարչապետ եղավ, թեպետ նա նույնպես տնտեսության բնագավառը ներկայացնող մասնագետ էր և մինչ այդ գործարան էր ղեկավարել:

Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության: Բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի:

Թերևս, հենց սրանով պիտի պայմանավորել այն փողոցային՝ ցինիկ ու լկտի լեքսիկոնը, որ հատուկ է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդհանրապես, ասում են, որ իջևանցի տարածաշրջանի տղամարդիկ էլ, կանայք էլ՝ հայհոյախոս են, գռեհիկ բառապաշարը նրանց համար սովորական բան է /իշխանական ֆեյքերի մեջ նրանք, ի դեպ, մեծ տոկոս են կազմում/, Փաշինյանը դա յուրաքանչյուր իր հրապարակային ելույթում ապացուցում է, որ տվյալ լեքսիկոնի կրողն է: Եվ քանի որ նա արդեն իսկ հայտարարել է, թե Հայաստանն իր օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը, տրամաբանորեն հասցնելով նրան, որ ՀՀ բյուջեն էլ՝ իր ընտանեկան բյուջեն է, ապա ինչո՞ւ չպիտի իր իսկ գռեհիկ բառապաշարը փորձի տարածել, առնվազն, սովորական դարձնել ժողովրդի համար:

Իսկ այս պարագայում, բնականաբար, ի՜նչ հայոց լեզվի անաղարտության մասին կարող է խոսք լինել: Ընդհանրապես, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայերեն խոսքի մշակույթը խթանելու և այլն, և այլն:

Ի սկզբանե նա մտավ կառավարություն՝ մարդկային հոծ զանգվածի ուսերին նստած, որոնց մեջ քիչ չէին այնպիսիք, որ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու», վարչապետական բառապաշարը ուժի նշան էին համարել և համարում ու դրա կրողն էին: Հիմա, այս մտայնությունը փորձ է արվում ընդհանրական դարձնել:

Շատերը, հավանաբար, հիշում են, թե ինչ հետաքրքիր էին անցնում Վազգեն Սարգսյանի վարած կառավարության նիստերը, որոնց հաճախ նաև՝ սելեկտորային կապի միջոցով մասնակցում էին նաև մարզպետները, և նրանց մեջ քչերն էին, որ վարչապետի ռմբակոծություններին չէին արժանանում: Բայց այդ ռմբակոծությունները չեմ հիշում, որ մարդու արժանապատվությանը դիպչող լինեին ու նվաստացնող: Ասողը Վազգեն Սարգսյանն էր, որ երբեք իզուր ու ջրիկ խոսք չէր ասի: Ազգային տեսակ էր:

Նկատենք, որ անգամ Հովիկ Աբրահամյանը, որի հանդեպ շատերը վերապահումներ ունեին, որին նույն Փաշինյանն իբրև ընդդիմադիր պատգամավոր՝ վարչապետ եղած ժամանակ, բազմիցս է փորձել հունից հանել, սակայն, նա իր պատասխանների մեջ միշտ կոռեկտության սահմաններում մնաց: Ի դեպ, նրա ինքնասիրությունը շոյում էր իրեն բանիմաց, պրոֆեսիոնալ մարդկանցով շրջապատելը: Այնպես որ, այս համեմատության մեջ էլ Փաշինյանը պրոբլեմատիկ է, քանի որ սիրում է իրեն շրջապատել հլու-հնազանդներով, որոնց համար իր խոսքն օրենք է:

Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար Փաշինյանի՝ հայհոյանքներով ու հիշոցներով համեմված խոսքը լսելը վիրավորական է: Եվ ամոթալի:

Ինչ վերաբերվում է ապրելակերպին, ապա իրեն ժողովրդի վարչապետ համարող Փաշինյանը վաղուց է ժողովրդից հեռացել: Թեպետ «մաներաների», կենցաղավարության մեջ բարեկրթվելու առումով կերպարային փոփոխություններ չի կրել: Ոչ էլ՝ իր մեջ եղած թույնի «դոզան» է պակասել»։

դիտվել է 275 անգամ
Լրահոս
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am