Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում վերջին մեկ ամսում միանգամից երկու առանցքային պաշտոնյա հրաժարական տվեց․ սկզբում՝ փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ապա՝ Տիգրան Խաչիկյանը եւ աշխատակազմի ղեկավար Արտակ Ասատրյանը, վերջում՝ նորանշանակ փոխնախարար Աննա Վարդապետյանը։

Հիմա նախարարության գործառույթներն ու հիմնական բեռը մնացել են մյուս փոխնախարարների՝ Ռաֆիկ Գրիգորյանի, Սրբուհի Գալյանի եւ Քրիստինե Գրիգորյանի ուսերին, մի քիչ էլ՝ նախարար Ռուստամ Բադասյանի։ Նախարարությունից այդպես էլ հստակ պարզաբանում չտվեցին, թե ինչու անակնկալ կերպով ազատվեց Աննա Վարդապետյանը, ինչ-որ հայտարարություն արվեց, թե կառուցվածքային փոփոխություններ են անելու, գործառույթների վերաբաշխում, որն առնվազն տարօրինակ բացատրություն էր՝ փոխնախարարի պաշտոննե՞րն էլ են օպտիմալացվում։

Փորձեցինք հարցի պատասխանն իմանալ Ռուստամ Բադասյանի ընկեր ու կուրսընկեր Ռաֆիկ Գրիգորյանից, թե ինչպես ստացվեց, որ մեկ ամսում նախարարությունում երկու առանցքային պաշտոնյա հրաժարական տվեց։ «Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, այսինքն՝ յուրաքանչյուր գերատեսչությունում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ․․․ այդ կոնտեքստում նայեք»,- ասաց նա:

– Ի՞նչ փոփոխություններ, սովորաբար ազատվում են ինչ–որ խնդիրների կամ գաղափարական տարաձայնությունների պատճառով։

– Ինչպես մեկ անգամ եւս նշել եմ տիկին Աննա Վարդապետյանի համար, յուրաքանչյուրի համար անձնական, առանձին պատճառների մասով կարող եք իրենց հարցնել, իսկ այլ գաղափարական հակասություններ, օրինակ՝ իմ կամ նախարարության այլ աշխատակիցների հետ, չկան։

– Բայց Արտակ Ասատրյանի մասով տեղեկություն կար, որ իր եւ Ձեր միջեւ տարաձայնություններ կային, դրա համար է ազատվել աշխատանքից։

– Որեւէ տարաձայնություն առկա չէ։

– Ասում են նաեւ, որ Դուք նշանակվեցիք, քանի որ նախարար Ռուստամ Բադասյանի թիմակիցը, ընկերը, մտերիմն եք, իսկ նրանք, որոնք ազատվեցին, Բադասյանն է այդպես ցանկացել, քանզի իր թիմից չէին։

– Ես յուրաքանչյուր իմ կատարած աշխատանքի տեղում էլ աշխատանքում մնացել եւ աշխատել եմ միայն նրա շնորհիվ, որ կատարել եմ իմ աշխատանքը, կարծում եմ, պատշաճ։ Այլ հանգամանքներով ես՝ ինքս, ինձ թույլ չեմ տա նույնիսկ։

– Մյուսները պատշաճ չէի՞ն կատարում։

– Դրա մասին չէ խոսքը, Դուք իմ մասին ասացիք, չէ՞, հարցը դրան էր վերաբերում։

– Այո, բայց Ձեր նշանակումը, ասում են, նրանով էր պայմանավորված, որ Դուք Ռուստամ Բադասյանի ընկերն եք։

– Չեմ կարծում։

– Իսկ ովքե՞ր են իրականացնելու այն օրենսդրական փոփոխությունների մշակումները, որոնք դրված էին Աննա Վարդապետյանի ուսերին։

– Համաչափ բաշխված են երկու փոխնախարարների՝ իմ եւ տիկին Սրբուհի Գալյանի միջեւ, ըստ ոլորտային առանձնահատկությունների, եթե նոր փոխնախարար նշանակվի, արդեն կհասկանանք՝ որ փոխնախարարը պետք է իրականացնի այդ գործընթացները։

– Իսկ դատաիրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթը, որի վրա աշխատում էր Աննա Վարդապետյանը, ամբողջությամբ իր սրտո՞վ էր, համակարծի՞ք էր, թե՞ այլ մոտեցում է ունեցել։

– Նախագծով կատարվող մշակումները եւ փոփոխությունների շուրջ հիմնականում համաձայնության ենք եկել բոլորով, այսինքն՝ ես չեմ հիշում այնպիսի մի դրվագ, որ ինչ-որ մեկն առարկի ինչ-որ բանի վերաբերյալ, չքննարկենք եւ միասնական փոխհամաձայնեցված լուծման չգանք։

– Այդ դեպքում ո՞րն էր Վարդապետյանի հրաժարականի պատճառը։

– Մի քանի անգամ մեկնաբանություն տվեցինք թե՛ ես, թե՛ նախարարը, որ․․․

– Որից, սակայն, չհասկացվեց, թե որն էր հրաժարականի պատճառը։

– Շատ կարճ նորից անդրադառնամ՝ կա դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ մեկ, հակակոռուպցիոն ռազմավարություն՝ երկու, քրեակատարողական եւ այլն՝ երեք, դրանք կըդունվեն, եւ դրանց համակարգող փոխնախարարները պետք է իրենց ոլորտները մշակեն։ Էդ համակարգող փոխնախարարների ոլորտների հետ կապված՝ պետք էր հստակեցում։ Էդ հստակեցման շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ, որի արդյունքում կա էն իրավիճակը, որը կա։

– Այսինքն՝ հնարավոր է որեւէ փոխնախարարի հաստիք կրճատվի՞ առհասարակ։

– Դա էլ չի բացառվում, բայց խնդիրը ոչ թե որեւէ փոխնախարարի հաստիքի կրճատումն է, այլ բաշխվածությունը ճիշտ իրականացնելը։

– Այսինքն՝ ի՞նչն էր խնդիրը, որ հիմա հանկարծ առաջ եկավ բաշխվածության խնդիր, որը, օրինակ, անհամատեղելի էր Աննա Վարդապետյանի հետ։

– Տեսեք, գործընթացը մշտակա է, էդ ընդունվող ռազմավարությունները նոր են ընդունվել, դրանց ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել իրականացնել այդ ռազմավարություններից բխող գործողությունները, այդ ռազմավարություններից բխող գործողությունները երբ որ պետք է իրականացել, պետք է իրականացնել բաշխում, բաշխման ու քննարկումների արդյունքում եկել ենք էս եզրահանգման»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 213 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am