«Մանիպուլյատիվ քայլերով ուշադրություն շեղելը ճիշտ չէ». ԼՀԿ-ական պատգամավորը՝ վարչապետին
«Լուսավոր Հայաստանին» մեղադրել աշխատավարձերի բարձրացմանը դեմ լինելու մեջ, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Քննադատության և մանիպուլյատիվ քայլերով ուշադրություն շեղել և մեղադրել մի բանում, որն իրականությանն հետ աղերս չունի, կարծում եմ` ճիշտ չէ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իշխանական ուժերը կարողանան ընդդիմությանը շնորհակալություն հայտնել կառուցողական առաջարկությունների համար»,- ասաց Արկադի Խաչատրյանը։