Խնդրում են նրանց գործը քննել՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբ
Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել սպանության մասին քրեական գործի վերանայման հարցով՝ երդվյալ ատենակալների խորհրդի մասնակցությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ավագ քրոջ՝ Կրիստինայի շահերը ներկայացնող Ալեքսեյ Լիպցերը:
Փաստաբանները խնդրում են կասեցնել իրենց պաշտպանյալների դեմ հարուցված քրեական գործը՝ նրանց վերագրվող հանցագործությանը ներգրավածություն չունենալու պատճառով:
Փաստաբանները պնդում են, որ աղջիկները գործել են բացառապես պաշտպանության նկատառումներից ելնելով: