«Թրամփն ի սկզբանե թերահավատորեն է վերաբերվել Զելենսկուն». Վոլքեր
Ուկրաինայում ԱՄՆ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ Սպիտակ տանն ի սկզբանե թերահավատորեն են վերաբերվել նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակին, հաղորդում է The Hill-ը:
«Չնայած ամերիկյան պատվիրակության անդամների դրական արձագանքներին, որոնք ներկա են եղել Զելենսկու երդմնակալությանը՝ նախագահ Դոնալդ Թրամփն այլ, բացասական արձագանքներ է ստացել Ուկրաինայի նոր ղեկավարի մասին: Մայիսի 23-ին Ուկրաինայից վերադառնալուց հետո մենք փորձում էինք համոզել նախագահին, որ Զելենսկին այդ երկրի համար լավագույն հնարավորությունն է կոռուպցիոն ճահիճից դուրս գալու համար, որում երկիրը գտնվում է վերջին 20 տարիների ընթացքում: Մենք Թրամփին հորդորում էինք Զելենսկուն Սպիտակ տուն հրավիրել։ Բայց նախագահը թերահավատ էր։ Եվ դա հասկանալի է՝ հաշվի առնելով այդ երկրի կոռուպցիոն պատմությունը»,- հավելել է Վոլքերը: