Դրանցից նամշած լավաշի մեջ փաթաթած ժամկետանց ձվի հոտ է գալիս. Արմեն Աշոտյան
«Շատերն են նկատել, որ իմ քաղաքական ստատուսներից եւ ելույթներից հետո, որոնք կոռեկտության սահմաններում գրված, բացառապես քաղաքական մեկնաբանություններ, գնահատականներ և փաստեր պարունակող կարծիքներ են, ՖԲ-ում հայտնվում են հայտնի շրջանակներից պատվիրված «անհայտ» հեղինակների դեմոտիվատորներ, պասկվիլներ և «ինտելեկտուալ» աշխատանքի այլ արտանետումներ, որոնցից նամշած լավաշի մեջ փաթաթած ժամկետանց ձվի հոտ է գալիս։
Կարծում եմ, նման նյութերի հեղինակներն ու պատվիրատուները ոչ թե քաղաքական, այլ բոլորովին այլ բնույթի կոնսուլտացիաների կարիք ունեն:
Առողջություն եմ մաղթում:
Հ.Գ. Լինելով աշխարհայացքով բժիշկ և սրբորեն պահպանելով բժշկական գաղտնիքը, անուններ չեմ հրապարակում:
Թեպետ բոլորին էլ պարզ է»:
Արմեն Աշոտյան