Սրանք կաշառակերներ են.Վարդգես Գասպարիին դատական կարգադրիչները բռնի կերպով դուրս հանեցին նիստերի դահլիճից(video)
Երեւանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Նախորդ նիստում նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ քննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ:
Երբ նիստերի դահլիճ եկավ Ռոբերտ Քոչարյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին սկսեց բարձր գոռալ,որ դատական կարգադրիչները կաշառակերներ են և ամեն կերպ աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, ինչից հետո կարգադրիչները բռնի կերպով նրան դուրս հանեցին նիստերի դահլիճից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.