Ես այս թատրոնին չեմ պատրաստվում մասնակցել.Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը (video)
Երեւանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Նախորդ նիստում նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ քննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ: Դատական նիստին ներկա էր նաև Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը, ով մեղադրող կողմի ելույթի ժամանակ ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այլևս չի կարող ներկա լինել այս կրկեսին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.