Փաշինյանին օրենքով պետք է արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն․ Սամվել Ֆարմանյան

Արցախի խնդրի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում, այն ավելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամենն արտահայտել անգլերենով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ավսում է․

«Նիկոլ Փաշինյանին կատարելապես հակացուցված է Արցախյան խնդրի, պետական ու առանցքային նշանակության այլ հարցերի մասին արտահայտվել կամ բանակցություններ վարել անգլերենով կամ որևէ այլ օտար լեզվով։ Ցավոք, մի կողմից նրա պատկերացումներն Արցախյան խնդրի մասին կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում, մյուս կողմից՝ այն ավելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամենն արտահայտել անգլերենով, որին նա բնավ չի տիրապետում։

Մեռանք ասելով՝ ամոթ չէ որևէ օտար լեզվով լավ չխոսելը։ Ամոթ չէ, որ քո անգլերենը բավարար է, որպես զբոսաշրջիկ, ոչ անգլիախոս երկրների խանութներից առևտուր անելու կամ ռեստորաններում ուտեստ պատվիրելու համար, բայց բնավ բավարար չէ այդ լեզվով բանակցություններ վարելու կամ Արցախի մասին մեր պետության տեսակետները ներկայացնելու համար։ Ամոթ ու անընդունելի է էս պարզ իրողությունը չգիտակցելն ու չհասկանալը, ինչի արդյունքում Արցախյան հիմնախնդրի մասին էնպիսի մառազմատիկ ձևակերպումներ է հնչեցնում, որ զարմանքի փոխարեն արդեն վաղուց միայն զայրույթ է առաջացնում։

Մեկ օրինակ ընդամենը. ի պատասխան ադրբեջանցի բլոգերի հարցի՝ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ասել է. «There is internationally established negotiation format, named OSCE Minsk Group Co-chairmanship and the mandate of that format is to decide on final status of Naghorno-Karabakh». Հայերեն թարգմանությամբ. «Կա միջազգայնորեն հաստատված բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, և այդ ձևաչափի առաքելությունն է որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։

Ամոթ։ Հազար ամոթ։ Մի միլիոն ամոթ։ Միջնորդական առկա ու հնարավոր ոչ մի ձևաչափ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ՉՈՒՆԻ առաքելություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այդ կարգավիճակի որոշումը բխում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքից, նրանց ինքնորոշման անքակտելի ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից։ Միջնորդները ընդամենը առաքելություն ունեն օգնելու ու օժանդակելու հակամարտության կողմերին՝ գտնելու հակամարտության լուծման ուղիները, համադրելու նրանց շահերն ու պատկերացումները, այդ առաջարկությունների շուրջ օգնելու հասնել հակամարտության կարգավորմանը։

Եթե ԱԳՆ֊ն ու Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերը սպասարկող պաշտոնյաները վախենում են հանուն մեր պետության շահերի Նիկոլին փակել սենյակում ու Արցախի հարցում լիկբեզ անցկացնել ու համոզել նրան չարտահայտվել անգլերենով, որպես վերջին հուսալի տարբերակ մնում է դա անել օրենքով և Փաշինյանին օրենքով արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն»։

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am