Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական գործողություններ

Մեծարգո պարոն Վարչապետ

Արդեն 20 տարի է,ինչ բիզնես գործունեություն եմ իրականացնում Մայր Հայրենիքում. 1999թ. ստեղծելով «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը՝ առաջիններից մեկը տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդնելով հայրենական տնտեսության մեջ,քանզի որպես հայ մարդ համարում եմ, որ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք պարտքի ու պատասխանատվության մեր բաժինը նրա ճակատագրի հանդեպ, ինչը ազդեցիկ նախապայման է հանդիսացել ընկերությունը մայր հայրենիքում հիմնադրելուն:Անկեղծանալով նշեմ,որ իմ արտերկրյա բազմաթիվ հայ և այլազգի գործընկերներ, լավատեղյակ լինելով ընտրության այն լայն հնարավորությանը, որն ունեինք այդ շրջանում՝ կապված առավել կայուն և անվտանգ երկիր ընտրելու բազմաթիվ առաջարկ-տարբերակների հետ, իրենց տարակուսանքն էին հայտնում իմ կայացրած որոշմանը:

Ինչևէ, այս ընթացքում մեր ընկերությունը վերածվել է ՀՀ խոշոր հարկատուներից մեկի, որը տարեկան միլիոնավոր դոլարների կայուն մուտքեր է ապահովում պետական բյուջե՝իր համեստ մասնակցությունը բերելով մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Այդ իրողությունն ինձ համար կարևոր է,բայց ոչ գլխավորը: Իսկ գլխավոր նպատակը եղել և մնում է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ստեղծումը, որոնց առկայությամբ միայն մենք կկարողանանք դիմագրավել մեր հարևանների կողմից պարտադրված տնտեսական մրցակցությանը: Հայաստանյան մեկ-երկու վերազգային կորպորացիայի առկայությունն արդեն իսկ բավական կլինի թելադրողի դիրք գրավելու մեր մրցակից հարևանների հանդեպ՝ իրենց ունեցած ահռելի բնական պաշարներով հանդերձ : Մեր ընկերության երկարաժամկետ հեռանկարի այդ նպատակի իրականացմանն են ուղղված բոլոր մեր քայլերը առ այսօր, և արդեն իսկ բավական տպավորիչ արդյունքներ ունենք գրանցած՝ Ճապոնիայից մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև Մերձավոր Արևելք 22 երկներներում ունենալով վստահելի գործընկերներ և կայուն արտահանում իրականացնելով: Միջազգային շուկայում ունենալով մրցակցային մի շարք առավելություններ, ակտիվ աշխատանքներ ենք տանում արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու համար: Կատարվում են անհրաժեշտ ներդրումներ՝ ուղղված ժամանակակից սարքավորումների ներմուծմանը, նորարարական տեխնոլոգիաների մշակմանն և արտադրական հզորություների մեծացմանը: 

Իմ հայաստանյան գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չեմ ունեցել հատուկ վերաբերմունքի արժանանալու նկրտումներ պետության, օրվա իշխանության կողմից՝ խստիվ գործելով օրենքի և օրինականության շրջանակներում,երբևէ չեմ փնտրել հովանավորներ իշխանական բարձրագույն օղակում,նաև կտրուկ հակադարձելով նույն այդ օղակից հովանավորվելու ցանկացած ակնարկի: Բնույթով լինելով ազգային և պետական մտածողության արժեհամակարգի կրող և ելնելով իմ կարգավիճակից երբևէ չեմ հարել քաղաքական որևէ հոսանքի,ընդգրկված չեմ եղել քաղաքական որևէ գործընթացի մեջ,երբևէ չեմ հայտնել հրապարակային կարծիք որևէ քաղաքական իրավիճակի վերաբերյալ, բացառությամբ այն մեկ-երկու դեպքերի,երբ խոսքը վերաբերվել է համաժողովրդական և համազգային օրակարգային հարցերին՝ այն անդրդվելի համոզմամբ, որ իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն: Աշխատել եմ բարձրաձայնելուց առավելագույնս զերծ պահել սոցիալական այն օժանդակությունները, որոնք ցուցաբերվել են իմ անձնական միջոցների հաշվին և իմ կամովին հանձնառությամբ: Արարողակարգային քաղաքակիրթ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին և վարչապետերին, ում հետ առիթ եմ ունեցել անձնապես շփվելու և որևէ մեկի գաղափարակիցն ու աջակիցն համարվելու ցանկություն և կարիք երբևէ չեմ ունեցել :

Նմանօրինակ մղում չունեմ նաև այժմ,երբ երկրի ղեկին Դուք եք կանգնած, և իմ այս հրապարակային խոսքը ոչ խնդրանք է, ոչ պահանջ և ոչ էլ, քավ լիցի, Ձեր և Ձեր իշխանության քաղաքական գնահատական : Ընդամենը ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ,որ վերջին մեկ տարվա ընթացքում հայրենի իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որևէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ,որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության…մեղմ ասած : Դրան գումարած նաև մեր ընկերության գործունեության մասին «Սուր անկյուն» կոչվող հաղորդաշարարի կողմից տարածված բացահայտ շինծու, ընդհուպ Ամուլսարի հետ համեմատության եզր տարվող,մեր ընկերության հեղինակազրկմանն ուղղված տեղեկատվության տարածումը ավելի ամբողջական են դարձնում մեր մտահոգության դրդապատճառը :

Տեղեկացնեմ Ձեզ նաև, որ մեր միջազգային բիզնես կապերը օրինաչափորեն ենթադրում են գործնական փոխայցելություններ,որոնցով հագեցած է մեր ընկերության օրակարգը, և տարվա ընթացքում բավականին հաճախ ունենում ենք հյուրեր տարբեր երկրներից,որոնք, ի միջի այլոց, սովորաբար լինում են իրենց երկրների բարձրագույն ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող անձինք : Պատկերացրեք այդ մարդկանց զարմանքը,տարակուսանքն ու նաև մեր երկրի մասին ձևավորվելիք կարծիքը,երբ իրավապահները Սևանի մայրուղու վրա, առանց որևէ խախտում արձանագրելու,իրենց բառերով ասած «ենթադրյալ կասկածանքով» իմ անձնական օգտագործման ավտոմեքենայից իջեցնում են ինձ և իմ հյուրերին, և մեքենան տանում են տուգանային հրապարակ իրենց կասկածները փարատելու,երբ նույն այդ կասկածները կարող էին փարատել բազմաթիվ այլ, քաղաքակիրթ ձևերով: Կամ երբ իմանում են իմ բնակելի տան տարածքում իրականացված ոստիկանական անհանդուրժելի գործողությունների մասին : Հետևությունները թողնում եմ Ձեզ :

Պարոն Վարչապետ, իսկ այս մասին ցանկացա Ձեզ տեղեկացնել, այն պարզ պատճառով, որ հակված եմ կարծելու,թե իշխանական որոշ օղակներ, օգտագործելով Ձեր զբաղվածության ծանրաբեռնված գրաֆիկի հանգամանքը, «արջի ծառայություններ» մատուցելու հիվանդագին մղումով են տարված, կամ էլ ավելի վտանգավոր է,զբաղված են պետական իշխանություն – բիզնես փոխհարաբերությունների միտումնավոր վատթարացմամբ, որը միանշանակորեն հղի է հայաստանյան գործարար միջավայրի իմիջի,հետևաբար նաև Հայաստանի տնտեսության թուլացման վնասակար հետևանքներով : Իսկ հրապարակավ դիմելուս պատճառը ոչ միայն իրավիճակին Ձեր միջամտությունը հայցելն է, այլև եթե այլ գործարարներ ևս առընչվում են նմանատիպ իրավիճակների(իսկ որ կա նման խնդիր, դրանում պարզապես համոզված եմ ),ապա նրանք ևս բարձրաձայնեն այդ մասին, և խնդրին տրվի քաղաքակիրթ լուծում : Հակառակ պարագայում, որևէ խոշոր, նամանավանդ կայացած բրենդ արտադրող գործարարի համար առանձնակի մեծ դժվարություն չի ներկայացնում այլ հարմար միջավայրում գործունեություն ծավալելն ու միաժամանակ Հայրենիքում բնակվելը. սա 21-րդ դարն է, և բիզնես հնարավորություններն իսկապես անսահմանափակ են : Ինչպես ասում են, ֆինանսները լռություն են սիրում…
Հայցում եմ Ձեր, որպես երկրի ղեկավարի իրապես անհրաժեշտ միջամտությունը՝ դադարեցնելու ժամանակ առ ժամանակ բիզնես ասպարեզում առաջ եկող արհեստածին «աղմուկ-աղաղակի» բռնկումները :

Ամուր կամք, առողջություն և բեղմնավոր գործունեություն եմ մաղթում Ձեզ` ի բարօրություն երկրի ազգաբնակչության, ի փառս Հայաստանի Հանրապետության:

Հարգանքով՝ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատեր՝ Սիմոն Պողոսյան

դիտվել է 501 անգամ
Լրահոս
Մամեդյարովը` Մնացականյանի հետ հաջորդ հանդիպման մասին Արտակարգ դեպք Արթիկում. ամուսինն առևանգել է կնոջը /տեսանյութ/ «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա Որտեղի՞ց Փաշինյանը գիտի, որ Սերժի վրա կա 4 միլիարդանոց գործ․Տիգրան Քոչարյան (video) Թրամփի իմփիչմենթն ու ռուս-ամերիկյան փակ բանակցությունները Սկանդալային հայտարարություն. Ինչո՞ւ է լռում Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ՔՊ խառը «լվացք» Իշխանությունը սառը ցնցուղի տակ. էյֆորիայից փշրանքներ էլ չեն մնացել Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի ԿԳՄՍ փոխնախարարի վերաբերյալ բացահայտված կոռուպցիան շատ փոքր է այն բոլոր կոռուպցիաների մեջ, որն այսօր կա Հայաստանում․ՔՊ նախկին անդամ (video) Դամասկոսը ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայից գողացված նավթը Թուրքիային վաճառելու մեջ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Նիկոլը նեղացած է պետական համակարգից Բարի «Հիսուսը» և իր չար «առաքյալները» Չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է. Մարիա Զախարովա Սպասում եմ, երբ մեղավորը կճանաչվի հայ ժողովուրդը, և Հրաչյա Հակոբյանն առաջարկի՝ մարդկանց վտարել երկրից, իսկ հետո՝ մեկուսացնել Ձերբակալություններ, ընտրական շոու. Գալիք ընտրություններն արդեն իսկ լեգիտիմ չեն համարում Արմեն Մելիքբեկյանը հասկանալի դարձրեց, որ պատրաստ չէ եւ ունակ չէ լինել ՀՖՖ նախագահ Պուտինի հետ չշփվելն ավելի վտանգավոր է Վատ ենթականեր չեն լինում, վատ ղեկավարներ են լինում Մենուա Հարությունյան. «Նիկոլ ջան, հիմա դու Պապ թագավորն ե՞ս թե՞ Հռոմի Պապը…» Զարմացնում է, որ գաղտնալսելու հնարավորությունն օրենսդրորեն չեն տվել Sity of Smile հիմնադրամին Ճաշից առաջ՝ Նապոլեոն, ճաշից հետո` Հիսուս, ընթրիքին` Պապ թագավոր, կառավարության նիստի ժամանակ էլ` Հռոմի պապ Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Բանախոսը հանդես կգա հայտարարությամբ: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի վարկի պարտավորություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը, ամանորյա տոներին ընդառաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ուղերձները հանությանը: Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆ. Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանա լճի խնդիրները, կենսառեսուրսների պաշարը և ընդհանուր վիճակը, հարակից հարցեր: Տարվա ամփոփում»: Ս․թ․ դեկտեմբերի 13-ին` 11:00-ին, ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրի ներքո: Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործի ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովանև Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը սկզբում բացման խոսքով հանդես կգանՄիջոցառման ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայում, միջազգային համագործակցություն: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ կառավարությունը 2022 թ. կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով․ իրականացվող ներդրումների իրական պատկերը. 2020 թ. հունվարին՝ կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի համար. 2019 թ. տնտեսական ցուցանիշները: Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեման՝ Քաղաքական տարվա ամփոփում Դեկտեմբերի 13_ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի ասուլիսը: Թեման՝ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ինչպիսի՞ զարգացումների սպասել, ի՞նչ կփոխվի համայքի կյանքում և որքանո՞վ է ընդունված նոր պատրիարքը։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ Է. օրենսդրական նախագծի ռիսկերը» թեմայով: Բանախոսներն են. ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է Արթուր Սաքունցի տեսադաշտում, թե՞ Սաքունցը՝ ԱԱԾ-ի» թեմայով։ Բանախոս՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար