Գեներալ-գնդապետ Մոսո՛, դրանից էլ լավ ինտրի՞գ․․․

Այսօր հայտնի դարձավ, որ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու նրա երկու տեղակալները՝ Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը, ազատվել են պաշտոնից։ Մովսես Հակոբյանը Արցախի հերոս է՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումով։ Կամո Քոչունցը գեներալ մայոր է։ Վաչագան Ներսիյանը գնդապետ է։ Երեքն էլ կանգնած են Արցախյան պատերազմի ակունքներում։

Վարչապետի նազիր վեզիրներից լսեցինք, որ Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների պաշտոնանկությունը կապված է Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։ Ռազմական գլխավոր տեսչությունը կանվանափոխվի և կտեղափովի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Հավելենք, որ Ռազմական գլխավոր տեսչությունը գտնվում էր ՀՀ նախագահի ենթակայության ներքո։ Մասշտաբային առումով պատկերացրեք, թե ինչքան կփոքրանա, կսահմանափակվի նրա լիազորությունները, կարգավիճակի առումով էլ՝ ոնց որ ծովից առու։ Եթե գեներալներն անգամ տեղավորվեն այդ կառույցում, որը դեռ հայտնի չէ ինչ անվանափոխում կունենա, դա իրենց նախկին աշխատանքի լայն շրջանակների հետ կապ չի ունենա։ Այսինքն նրանք կունենան ֆիկտիվ աշխատատեղ։

Կառուցվածքային փոփոխությունների կամ լուծարման անվան տակ ի՞նչ է կատարվում, կարելի՞ է ենթադրել, որ շատ շուտով կառուցվածքային փոփոխություններով փոքրանանք ու մարզ դառնանք։ Անընդհատ լուծարելով, փոքրացնելով, խեղդելով ու՞ր ենք գնում։ Եթե գեներալ Մոսոն ասում է, որ ամեն ինչ լավ է, ինտրիգ մի փնտրեք, ուրեմն ինտրիգն իր մեջ է։ Անտեսում էինք, որ ԱԽՔ-ի քարտուղար, սորոսական Արմեն Գրիգորյանը Մովսես Հակոբյանի քրոջ որդին է։ Հիմա գեներալն ասում է՝ ինտրիգ մի փնտրեք։ Ո՞նց չասես՝ գեներալ Մոսո՛, դրանից էլ լավ ինտրի՞գ․․․

hraparak.am

դիտվել է 768 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am