Կարևորը քաղաքական միավորներ հավաքելն է. իշխանության ողջ ռեսուրսը ներդրվում է շոուների սպասարկման համար

Փաստը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում: Խոսքը հատկապես վերաբերում է ծանր հանցագործություններին, որոնց թիվն աճել է 30 տոկոսով:


Այս տարվա առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։

Ինչ վերաբերում է ընդհանուր հանցագործությունների վիճակագրությանը, ապա վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2019 թ. հունվարսեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։

Ուշագրավ է նաև այն, որ հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։

Աճ է գրանցվել նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունների գծով։

Իշխանափոխությունից հետո հանրության մոտ կար այն մտայնությունը, թե պետք է տեղի ունենա հանցագործությունների նվազում, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում հակառակ գործընթացը:

Հանցագործությունների աճը պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ:

Անցած տարի տեղի ունեցած համաներման արդյունքում մեծ թվով դատապարտյալներ, այդ թվում՝ ծանր հանցագործություն կատարած անձինք, հայտնվեցին ազատության մեջ:

Կառավարման ղեկը ստանձնելուց հետո նմանատիպ խոշոր համաներման միջոցով իշխանությունները նպատակ էին հետապնդում հասարակության ներսում իրենց համար դրական իմիջ ձևավորել, սակայն համաներման գործընթացը թանկ նստեց հասարակության համար, քանի որ ազատվածների զգալի մասը ուղղվելու փոխարեն փաստացի շարունակեց «հին գործը»:

Երկրում հանցագործությունների կանխմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը իջավ ցածր մակարդակի, քանի որ իշխանություններին այլ հարցեր էին հետաքրքրում.

կոռուպցիայի դեմ պայքարի և աղմկահարույց որոշ գործերի բացահայտման աստառի ներքո նրանք զբաղված էին աղմկահարույց ձերբակալությունների կազմակերպման, քաղաքական շոու ապահովելու, տարբեր մարդկանց ասֆալտին փռելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու և հասարակության շրջանում իրենց իմիջը փրկելու գործով, որն արդեն իսկ որոշ քաղաքագետներ որակել են «սիզիփոսյան աշխատանք» հայտնի ձևակերպմամբ:

Փոխանակ անվտանգային համակարգի ողջ ռեսուրսները դրվեին արտաքին և ներքին սպառնալիքների չեզոքացմանը, ներդրվում էին քրեական գործերի հարուցման, շոուների իրականացման մեջ, իսկ հետո պարզվում էր, որ այդ գործերից շատերը հիմնավորված չեն:

Օգտվելով այս իրավիճակից՝ հանցագործ տարրերը անցնում են գործի, և զարմանալի չէ, որ այս օրերին շատ ենք լսում գողությունների և սպանությունների մասին:

Եվ բանը հասել է նրան, որ չկա անվտանգության զգացողությունը. մարդիկ անհանգստացած են, որ ամեն պահի յուրաքանչյուր ոք կարող է դառնալ հանցագործության թիրախ:

Բացի այդ էլ բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել անցած տարի Փաշինյանի գլխավորած շարժմանը և հանրահավաքներին, մտածում են, թե իրենք էլ օգուտներ պետք է ունենան, բա էլ ինչի՞ համար են հեղափոխություն արել:

Ուստի այս մտայնությունը պատճառ դարձավ, որ շատերը սկսեցին մտածել, որ կարող են անպատիժ գործունեություն ծավալել:

Այս օրերին իշխանության կողմից շատ է պրոպագանդվում իրենց կողմից առաջ քաշված քրեական մշակույթը քրեորեն պատժելու նախաձեռնությունը, սակայն անդրադարձ չի կատարվում այն հարցին, թե արդոք միայն այդ նախաձեռնությունը բավարար է հանցագործությունների թիվը նվազեցնելու համար:

Հանցագործությունների թվի նվազեցմանը հասնելու համար պետք է համընդհանուր մոտեցում, որի արդյունքում ոչ միայն հանցագործությունների կանխման և նախականխման մեխանիզմները կթարմացվեն, այլև պետական քարոզչության մեջ հատուկ ուշադրություն կդարձվի օրինապահ քաղաքացիների ձևավորման հարցին և մատաղ սերնդի դաստիարակությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 457 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am