Սամվել Մայրապետյանը չի եկել , որովհետև վատացել է․ՀՔԾ-ն ստուգում է

Հրապարակը գրում է.  

«Մարտի 1»-ի գործով անցնող Սամվել Մայրապետյանը, ինչպես հայտնի է, բուժվում է Գերմանիայում։ Մայրապետյանին թույլ էր տրվել մեկնել երկրից հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձանց գրավոր պարտավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ: Յուրաքանչյուրը՝ 15 միլիոնի։ Նա պետք է Հայաստանում լիներ մինչև հոկտեմբերի կեսերը։ Սակայն, հայտնի է, որ Մայրապետյանը չի վերադարձել Հայաստան։ Նրա փաստաբան Կարեն Բատիկյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ինչ-որ մի պահի Հայաստանում չի եղել, այդ ընթացքում երկրորդ փաստաբան է ներգրավվել և որ ինքը գիտի, որ վերջինս գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ․ «Ես տեղեկացված եմ, որ ինքը եկել է օդանավակայան, որ Հայաստան թռնի, վատացել է, էլի հետ է վերադարձել»,-հաղորդեց Բատիկյանը։

Բացի նրանից, Մայրապետյանի պաշտպանության գործում ներգրավվել է փաստաբան Լուսինե Սահակյանը, որն էլ ՀՔԾ-ին ներկայացրել է միջնորդությունն այն մասին, որ Գերմանիայի բժիշկները, որոնք նախատեսել էին դեկտեմբերին վիրահատություն, պետք է մինչև վիրահատոթյունը գտնվի բժիշկների հսկողության տակ։ Տեղեկացանք, որ վիրահատությունը նախատեսված է եղել մինչև Մայրապետյանի վատանալը։ Մեզ հետ զրույցում Լուսինե Սահակյանն ասաց, որ պաշտպանյալից պետք է ճշտի՝ իրավասություն ունի՞ մանրամասներ փոխանցել Մայրապետյանի առողջականի հետ կապված։ Խոստացավ զանգահարել, ճշտել և ապա միայն մանրամասներ հայտնել կամ ոչ։

ՀՔԾ-ից էլ մեզ հայտնեցին, որ Մայրապետյանի փաստաբանների միջնորդությունը ստանալուց հետո ձեռնարկել են քայլեր՝ այդ միջնորդության մեջ հայտնվածի իսկությունը ճշտելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ ուղարկել են մի շարք հարցումներ, այդ թվում այն բժշկական հաստատություն, որտեղ բուժվում է գործարարը։ Սակայն առայժմ հստակ արդյունքներ ՀՔԾ-ում չկան։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի դեմ ցուցմունք էր տվել Սիլվա Համբարձումյանը, ով նաև մամուլին հաղորդել էր, որ Մայրապետյանի հետ առերեսման ժամանակ նա ընդունել է, որ իրեն փոխանցվել է գումար։

Սա, հիշեցնենք, «Մարտի 1»-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ավելացել է առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մասով։ Մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությունը, որ ինքը Քոչարյանի նախագահության ընթացքում 2 միլիոն դոլարի բանկային փոխանցում է կատարել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» ընկերության հաշվեհամարին, որպեսզի վերջինս միջնորդի երկրի ղեկավարությանը չխոչնդոտել իր բիզնեսը։

ՀՔԾ-ից հայտնեցին՝ նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am