․․․ նորմալ դատավորը Ռոբերտ Քոչարյանին պետք է կալանքից ազատի․․․Սևակ Թորոսյան
«Դատավորները պետք է պատերազմեն, որպեսզի կարողանան հասնել անկախության: Ֆրանսիայում անմեղության սկզբունքը գործում է, պետք է դատավարություն տեղի ունենա և դատարանը որոշի կալանավորե՞լ, թե՞ ոչ, Հայաստանում հակառակն է։ Ինչո՞ւ դատավորները կմնան իրենք իրենց մեջը, ինչո՞ւ Հայաստանում դատավորների միջազգային միություն չեն ստեղծում, որպեսզի դրսից ուժ առնեն»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ֆրանսիահայ անդամ Սևակ Թորոսյանը:
Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով դատավորները պետք է պատերազմեն, գուցե գործադո՞ւլ անեն, կամ փողո՞ց փակեն․
«Նախ պետք է դատավորների գլխավոր մարմինը հստակ ձևով հայտարարի, որ դատավորները անկախ են, որևէ քաղաքական ուժից կամ անձից հրահանգ առնելու կարիք չունի։ Հետո դատավարության ընթացքում․․․ նորմալ դատավորը Ռոբերտ Քոչարյանին պետք է կալանքից ազատի․․․»,- պատասխանեց Թորոսյանը։