Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Toyota-ն, Ford Transit-ը և Opel-ը
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 36 GP 675 համարանիշի, Ford Transit մակնիշի 35 ՍA 443 համարանիշի և Opel մակնիշի 36 GZ 448 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: