Բողոքի ալիք, պայթյունավտանգ իրավիճակ. Հարևան երկրում համացանցն էին անջատել

Հայաստանի հարևան Իրանում արագ պրոցեսներ են զարգանում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Իրանում սահմանափակեցին բենզինի վաճառքը և էապես բարձրացրեցին վառելիքի գինը՝ Միացյալ Նահանգների սահմանած տնտեսական պատժամիջոցների արդյունքում:

Մեկ մասնավոր ավտոմեքենայի համար սահմանվել է ամսական 60 լիտր բենզինի վաճառք: Մեկ լիտրի գին է սահմանվել 12.7 սենթը: Տաքսիների և շտապօգնության մեքենաների համար գինը նույնպես կլինի 12.7 սենթ, իսկ ամսական քանակը՝ 500 լիտր: Սահմանված քանակից շատ բենզին գնելու դեպքում մեկ լիտրի գինը կլինի 26 սենթ:
Իրանում տարիներ շարունակ կառավարությունը սուբսիդավորել է վառելիքը, ինչի արդյունքում այդ երկրում բենզինի գինն այլ երկրների համեմատությամբ ավանդաբար շատ ցածր է եղել: 2007 Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք սահմանափակել էին բենզինի վաճառքը, ինչը հանգեցրել էր բողոքների և զանգվածային անկարգությունների: 2015 թվականին սահմանափակումը չեղարկվել էր:

Սրա արդյունքում Իրանում բողոքի ալիք բարձրացավ, այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել: 2 օրում ձերբակալվել է մոտ հազար մարդ: Ապա հաջորդեն իրավապահների քայլը. Իրանի ամբողջ տարածքում մեկ օրով անջատեցին ինտերնետը: Այդ միջոցը նախաձեռնել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:

Լրատվամիջոցները հղում կատարելով անվտանգության ծառայությանը՝ նշել են. որ «կազմակերպված անկարգությունների ժամանակ բենզինի գների փոփոխության սխեմայի ներդրումից երկու իր հետո մոտ 100 բանկ և 57 խանութ այրվել են կամ թալանվել»։ «Իրանում անկարգությունների մասնակիցների թիվը կազմել է 87 հազար 400 մարդ, որոնցից 82 հազար 200-ը՝ տղամարդիկ, և 5200-ը՝ կանայք, որոնց մեծամասնությունը գաղափար չի ունեցել անկարգությունների էության մասին և եղել է միայն ընթացիկ իրադարձությունների վկան»։

Հաղորդագրությունում ասվում է, որ «նրանք, ովքեր եղել են անկարգությունների կենտրոնում, հատուկ պատրաստված էին խնդիրներ ստեղծելու համար՝ շահարկելով բենզինի գնի բարձրացման առիթով սկիզբ առաջ խաղաղ բողոքները։ Հիմնական վնասը հասցվել է պետական և մասնավոր սեփականությանը Խուզեստանում, Թեհրանում, Ֆարսում և Քերմանում։ Զոհվածների մասին ճշտված տվյալներ առայժմ չկան։

Իրանի իշխանությունները ճանաչում են մարդկանց բողոքի ցույցեր անելու իրավունքը ընդդեմ բենզինին գների բարձրացման մասին կառավարության վերջին որոշման, բայց դեմ են անկարգություններին, հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը: «Այս ծրագրի իրականացումից հետո մենք տեսանք, որ որոշ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան փողոցներ: Բնական եմ համարում, երբ կառավարությունը ծրագիր է իրականացնում, ու դրան ոչ բոլորն են համաձայն: Որոշ մարդիկ կարող են այս ծրագրին դեմ լինել, և նրանք իրենց կարծիքը հայտնելու իրավունք ունեն»,- ասել է Իրանի նախագահը: «Բողոքելը մարդկանց իրավունքն է, և նրանք կարող են բողոքել, բայց մենք չպետք է թույլ տանք կարգի խախտումներ»,- ասել է երկրի նախագահը: Նրա խոսքով՝ անթույլատրելի է ժողովրդի բողոքելու իրավունքի չարաշահումը և բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակումը: «Կառավարությունը ոչ մեկին թույլ չի տա քաոս ստեղծել, բայց բոլորը բողոքելու, խոսելու և քննադատելու իրավունք ունեն»,- ասել է նա:

Ռոհանին Իրանի ժողովրդին շնորհակալություն է հայտնել աչալրջության և «խռովարարների ու դավադիրների փոքր խմբերին միանալ մերժելու համար, որոնք կողոպտել են պետական գույքը»: Նա նաև ողջունել է հետախուզության նախարարության, ոստիկանության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի Զինված ուժերի ջանքերը՝ ուղղված գլխավոր անձանց հայտնաբերելուն, որոնք կանգնած էին վայրագությունների հետևում:

Կառավարության որոշման պատճառները շարադրելիս Ռոհանին ասել է, որ բենզինի գների բարձրացումը կառավարությանը ոչ մի շահույթ չի բերելու, այլ ավելի շուտ ծառայելու է իրանցի ժողովրդի շահերին: Նա հավելել է, որ նոր միջոցառումը կհանգեցնի բենզինի սպառնման նվազեցման և երկրին կօգնի իր ինքնուրույնությունը պահպանել բենզինի արտադրության մեջ:

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին աջակցել էր կառավարության որոշմանը: Նա ընդգծել էր այս առումով մարդկանց պահանջների բավարարման անհրաժեշտությունը՝ ասելով, որ պաշտոնյաները պետք է զգույշ լինեն, որ ծրագիրը չհանգեցնի մյուս ապրանքների գների բարձրացման:

Իրանը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի «կեղծավոր աջակցությունը» բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին։ ԻԻՀ ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ-ը չի կարեկցում Իրանի ժողովրդին, այլ աջակցում է քաոսի տարածմանը։ Պոմպեոն աջակցություն է հայտնել բողոքի ակցիային. «Ինչպես ես ասացի Իրանի ժողովրդին գրեթե մեկուկես տարի առաջ, Միացյալ Նահանգները ձեզ հետ է»,- գրել է նա Թվիթերում։

Արձագանքելով Պոմպեոյի «ինտերվենցիոնիստական» արտահայտություններին՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ասել է. «Իրանի արժանապատիվ ժողովուրդը հիանալի հասկանում է, որ նման կեղծավոր արտահայտություններն անկեղծ համակրանքի դրսևորում չեն, իսկ անարխիստների ու դիվերսանտների խմբի բռնի գործողությունները, որոնց աջակցում են այդպիսի մարդիկ, բնավ չեն համապատասխանում հասկացող և խորաթափանց Իրանի ժողովրդի վարքագծին»։ «Հետաքրքիր է, որ Պոմպեոն համակրում է այն մարդկանց, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգների տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո։ Նա արդեն ուղղակի ասել է, որ Իրանի ժողովուրդը պետք է մնա քաղցած, քանի դեռ չի զիջել «մեր պահանջներին»։

BBC Persian-ի անցած տարվա հարցազրույցում Պոմպեոն ասել էր, որ Իրանի պաշտոնական անձինք պետք է լսեն Վաշինգտոնին, «եթե ցանկանում են, որպեսզի իրենց մարդիկ քաղցած չմնան»։

Դե իսկ Միացյալ Նահանգները դատապարտել է Իրանում ցուցարարների դեմ ուժի կիրառումը և ինտերնետի անջատումը։ Սպիտակ տունը իր երեկվա հայտարարությամբ աջակցություն է հայտնել «իրանական ժողովրդին իր խաղաղ բողոքի ցույցերում»:

Հայաստանի համար, անշուշտ, ձեռնտու է կայունությունը Իրանում, առհասարակ՝ հարևան երկրներում: Վերջին օրերին անհանգիստ է թե՛ Իրանում, թե՛ Վրաստանում, ինչը ոչ մի կերպ ձեռնտու չէ Հայաստանին: Իրանում անցանկալի զարգացումները կարող են հանգեցնել, առհասարակ, տարածաշրջանային ավելի բարդ իրավիճակի:

Թամար Բագրատունի

դիտվել է 2166 անգամ
Լրահոս
Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am