Աղբահանության համար բերված «Կամազ»-ները վատ վիճակում են,աղբի ջուրը «տակից գնում է».Անի Խաչատրյան (video)
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն, այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով աղբահանությանը,նշեց, որ ճիշտ է մոտեցումը, որ այս ոլորտում պետք է լինի մրցակցություն, Երեւանը պետք է ունենա աղբահանությամբ զբաղվող երկու օպերատոր. «Մենք «Սանիթեքին» տալիս էինք մոտ 5,2 մլրդ դրամ, իսկ նոր ստեղծված հիմնարկին տալիս ենք 4,6 մլրդ դրամ, բայց բանն այն է, որ «Սանիթեքը» վճարում էր 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Այս հիմնարկն ազատված է այդ հարկից: Այսինքն ստացվում է, որ 600 մլն դրամ ավել գումար ենք տալիս նոր հիմնարկին, քան տալիս էինք «Սանիթեքին»: