Եթե մահացած երեխաները շարունակեին մնալ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում, նրանք գուցե հիմա ողջ լինեին.Նարեկ Սարգսյան (ակտիվիստ) (video)
Ակտիվիստ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ կառավարության որոշմամբ գիշերօթիկ դպրոցների փակվելը բերում է անդառնալի հետևանքներ: Նա համոզված է, որ երեկ՝ Նոր-Հաճնում ողբերգական հանգամանքներում մահացած ընտանիքի չորս անդամենրից երեխաներն այսօր ողջ կլինեին, եթե Բյորեղավանի գիշերօթիկ դպրոցը որոշված ժամկետներից շուտ չփակվեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.