Քոչարյանի գործով դրսից ապտակը չի ուշանա.Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան (video)
«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանն անդրադարձավ Քոչարյանի գործով դատավարությանը: Փաստաբանի տպավորությամբ՝ Հայաստանի դատական համակարգում վախն է տիրում. «Ներսից եթե քաղաքական փոփոխություն չունեցավ, կշարունակի վախը տիրել։ Ապտակ կարող է միայն դրսից գալ: Գիտեք, որ ՍԴ-ն կարծիքի համար դիմել է ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին: Ինձ համար հստակ է, որ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անհասկանալի տեքստ է, պրոբլեմ է և հիմք չի կարող դառնալ քրեական հետապնդման և պատժի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում.