Ինչպես են «սևանում» և «սպիտակում». փաշինյանական ձեռնարկ

Ակնհայտ «զռռում» է, որ «բարձր տնից» հրահանգ է իջեցվել հարձակվել նորանկախ Հայաստանի 1–ին վարչապետ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատան» վրա։ Տպավորությունն այնպիսին է, որ պաշտպանյալը շատ է հուզված ու չեն օգնում անգամ դեղերը։

Ու քանի որ «Վերնատան» համաժողովի դեմ բովանդակային առումով ասելիք չկա, գործի է դրվել հայհոյանքը։

Բացի պետպատվերով հայհոյանքից փորձել են այլ կոդեր էլ գտնել։ Մտածել, մտածել, մտածել են ու եկել այն եզրակացության, որ պետք է ակումբի անվան մասով պաթետիկ բաներ գրել ու հայ գրողների պաշտպանը դառնալ։

Սրանց, իբր, դուր չի եկել, որ կրկնվել է թումանյանական «Վերնատունը»։ Ուշագրավն այն է, որ քննադատողների մեջ կան այնպիսիք, որոնք ձայն չեն հանել կամ նույնիսկ պաշտպանել են «Սասնա ծռեր» անվան տակ հանդես եկողներին ու չեն նեղվել, որ օգտագործվել է էպոսային անունը։

Մյուս կոդով, որով ուզում են քննադատել Վազգեն Մանուկյանին, դա նրա, իբր, «սև» լինելն է։ Ասում են նա համագործակցել է նախկին իշխանության հետ, ու հետևաբար՝ «սև» է։ Դե եթե «սև» է, ուրեմն պետք է հարձակման ենթարկվի։

Քննադատական այս կոդը կաղում է երկու ոտքից, և ահա՛ թե ինչու։

Եթե նախկին իշխանության հետ համագործակցելը կամ նախկինների հետ շփվելը նիկոլենք մեծագույն մեղք են համարում, ապա նրանց հետ չենք ուզում վիճել։ Բայց այստեղ մի փոքր նրբություն կա։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը «սևագույն» կերպար է, քանզի հաճախորդի կարգավիճակով համագործակցել է նախկինների հետ։ Դրա դիմաց նրան թույլ տվեցին 2 անգամ ԱԺ պատգամավոր դառնալ։ Նիկոլի կարգավիճակն այդ առումով շատ վատն է։ Նա ոչ թե իրենց չսիրած «սևերի» հետ է եղել, այլ՝ «սևերի» տակ։

Բացի այդ, Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին վերանշանակեց Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, թե Մանուկյանը ընտրակեղծիքների զոհ է։ Բա եթե Մանուկյանը «սև» էր, ապա ինչո՞ւ Նիկոլը նրան վերանշանակեց։

Իրականությունն այն է, որ Նիկոլի մոտ «սևանում» կամ «սպիտակում» են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Եթե ենթարկվում են իր ապօրինի հրահանգներին ու կամակատար դառնում, ապա «սպիտակ» են ու «սրտի պաշտոնյա», իսկ եթե առաջնորդվում են ոչ թե «վոժդի» ասածներով, այլ օրենքով ու սեփական համոզմունքով, ապա «սևանում» են։

Այսպես, Նիկոլի ու իրեն կից անգրագետ պողոսների սրտի գլխավոր դատախազ է նախորդ իշխանության ժամանակ էլ նույն պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը, ով մինչև իշխանափոխությունը Նիկոլին կալանավորելու միջնորդությամբ մտել էր խորհրդարան։

Նիկոլի համար «սպիտակ» են նաև իր իսկ կողմից նախկինում թվանկարիչ ու ընտրակեղծարար հռչակված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ոչ պակաս թվանկարիչ հռչակված ԱՎԿ պետ Ստեփան Մնացականյանը, ով, ի դեպ, հետհեղափոխական Հայաստանում սիրում է պաշտոնական վիճակագրությունը հետին թվով խմբագրել ու հարմարեցնել «ժողովրդի» վարչապետի քմահաճույքներին։

Մինչև վերջերս «սպիտակագույն» դեմք էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, բայց հենց նա ասաց, որ Նիկոլը անհավասարակշիռ է, կարևորը երկրորդականից չի տարբերում և ընդհանրապես հեռու է պետական կառավարման համակարգից, անմիջապես պիտակավորվեց որպես «սև»։

Եթե Վազգեն Մանուկյանն իրեն պահեր Դավթյանի կամ Մուկուչյանի պես, ապա վստահաբար հիմա «սպիտակ» կհռչակվեր կառավարությանը կից ֆեյքային արտադրամասի կողմից։ Բայց քանի որ դա չի արել, ուստի նրան «սևացնում» են, բայց դա չի կարող աշխատել։ Շունը հաչում է, քարավանը գնում է։

Մի խոսքով, Նիկոլի համար «սև» ու «սպիտակը» շատ հարաբերական է և խիստ անձնավորված։

Մի օրինակ էլ բերենք ու սրանով ավարտենք։

Երեկ Նիկոլը Մալաթիայի բնակիչներին համարում էր լֆիկական «Օսվենցիմի» զոհեր, որոնց պետք է ազատագրել։ Իսկ հիմա Լֆիկ Սամոն դարձել է Փաշինյանների ընտանիքի սրտի օլիգարխը, ներեցե՛ք, սեփականատերը։

Ահա այսպիսի բաներ։

Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 835 անգամ
Լրահոս
Դու հիմա հասկանում ես, չէ՞, խի են մարդիկ հասնում ինքնասպանության սահմանագծին Գագիկ Ծառուկյանը մատնանշեց թերությունները. սպանդանոցների հարցը վարչապետին լիարժեք չեն ներկայացնում Սա աննախադեպ պրակտիկա է, քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան Վահե Գրիգորյանի գիտելիքներին ՍԴ-ն անդրադարձել է դեռևս 2012 թ․-ին Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան «Պարզապես զարմացած եմ». Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին Աչաջրի ծննդատան գործունեությունը պահպանելու նպատակով Արարատ բանկում հաշվեհամարներ են բացվել «Վիկիլիքսի» տվյալները լրացնում են մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի, Փաշինյանի բացասական դերակատարման «փազլը» Ով է նշանակվել Նիկոլ Փաշինյանի աջակիցները կեղծիք, զրպարտություն և թշնամանք են տարածում youtube-յան ալիքների միջոցով. հետաքննություն «Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքն» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանն իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն» Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք Դավադրություն ներսից, թե դրսից Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ապացույցներ ձեռք բերել Էդ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ. Գևորգ Պետրոսյանը` Իմ քայլին Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում Արցախում 2 զինծառայող հրազենային վիրավում է ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է Հրատապ. Խուզարկում են Հրայր Թովմասյանի տունը Գեորգի Կուտոյանը ներքին պայքարի մեջ էր․ դա փաստում են 35 կրակոցները.Գառնիկ Իսագուլյան (video) Մանրամասներ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սույն թվականի հունվարի 26-ին Երևանի Մարիոթ հյուրանոցիԱրարատ դահլիճում ժամը 12- ին տեղի կունենա կուսակցության հիմնադիր վեհաժողովը.Սիրով հրավիրում ենք Ձեզ վերոգրյալ միջոցառումըլուսաբանելու:Վարդան ԱյվազյանՍուրեն ՕքմինյանՎահան ՀովհաննիսյանԱրագած Ախոյան Հարգելի լրագրողներ չեղարկվել է հունվարի 24-ի ժամը 12:00-ի Հայելի ակումբի ասուլիսը, հայցում ենք ձեր ներողամտությունը: Հունվարի 24-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը և գյուղատնտեսության գծով մասնագետ Րաֆֆիկ Ավետիսյանը: Թեմա՝ փորձագետները կներկայացնեն սպանդանոցների խնդրի լուծման մեթոդներն ու ճանապարհները: Հարգելի գործընկերներ, Հունվարի 24-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրերն են Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ասոցիացիայի անդամներ Հարություն Մնացականյանը՝ գյուղատնտեսության փորձագետ, և Վարուժան Հարությունյանը՝ խոշոր եղջերավոր անասնապահ ֆերմեր: Թեման՝ Պարտադի սպանդանոցային մորթի որոշումը և հետաձգման պատճառահետևանքները: Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21 Սիրով սպասում ենք ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի, Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանի, Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ավետիսյանի, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-Բանակի օրվան ընդառաջ. ռազմական բժշկության անցած ուղին, ոլորտի ձեռբերումներն առաջիկա... ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մամուլի ասուլիսը: ԹԵՄԱ.-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի, Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի. նախարարությունը կներկայացնի օրենսդրական փոփոխության մանրամասները: Հունվարի 24-֊ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Սայմոթեք»ընկերության ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանի ասուլիսը:Թեման՝ Վարչապետը հավանության էր արժանացրելկրթական մոդել արտահանելու ԱՏՁՄ ծրագիրը, և եթենախարարությունից խոչընդոտներ են ստեղծում «Արմաթ»-իհամար, ապա հակասություններ են առաջանում վարչապետիառաջադրանքի և նախար... Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին , Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ-ում սպանդանոցային մորթին անցնելու որոշում. ռիսկերն ու վտանգները. փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի. սպանդանոցային մորթի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը: Հունվարի 24-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ, բիոէներգետիկ Աննա Հախվերդյանը: Թեման՝ Լուսնային օրացույցով 2020թ-ը սկսվում է հունվարի 25-ից, 2020թ-ի կանխատեսումներ, ըստ արևելյան (չինական) օրացույցի ինչ է խոստանում մկան տարին: