Նախարարի խոսքի ենթատեքստն ասում է, եթե նույնիսկ նրանք գիշերօթիկ այցելեին, միևնույն է, շաբաթ կիրակի տուն էին գալու ու մահանալու էին. Իշխանյան

Նոր Հաճընի ողբերգությունը. արդյո՞ք չորս երեխաները և ծեր կինը զոհն են նեոլիբերալ քաղաքականության:

Չորս երեխաներ և իրենց տատիկը մահացել են երեկ՝ նոյեմբերի 16֊ին Նոր Հաճընում շմոլ գազից։
Մամուլը հաղորդում է. « Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը»:

Երեխաների ծնողները ամուսնալուծված, ապրում են Ուկրաինայում, երեխաները մնացել են տատիկի մոտ։
Բայց սա ամենը չի. Սոցապ նախարար Զառա Բատոյանի հայտրարությունից պարզվում է որ այդ երեխաներից երկուսը հաճախել են գիշերօթիկ դպրոց, սակայն սեպետմբերի մեկից նրանք այլևս չէին հաճախում, քանի որ կառավարությունը սկսել էր գիշերօթիկները փակելու գործընթաց։

Կառավարությունը ծրագրել է մինչև դեկտեմբեր փակել Հայաստանում գործող 4 գիշերօթիկները, սակայն փակման գործընթացը արդեն ամառվանից սկսվել է։
«Ազատությունը» հաղորդում է. «4 գիշերօթիկներում հունիսին 260 երեխա է եղել, այժմ նրանք 130-ն են Ըստ նախարարի, գնահատվել են բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքները, 43 երեխայի դեպքում խնդիր կ․ նրանք այս պահին տուն վերադառնալ չեն կարող, իսկ պատճառները տարբեր են՝ բռնությունից մինչև բնակարանային խիստ անբարենպաստ պայմաններ»։

Այսնիքն նախարարությունը որոշել է որ Նոր Հաճընի այս երկու երեխաների դեպքում խնդիր չի լինի, եթե ծեր 77 տարեկան կնոջ հույսին թողնեն չորս երեխաների խնամքը ։ Պարզվեց խնդիր կար, որ ավարտվեց ողբերգությամբ։

Հայաստանում ծայրահեղ աղքատներից շատերը չկարողանալով պահել երեխաներին տալիս են գիշերօթիկ։ Ինքս գրել եմ այդպիս ընտնիքի մասին. հիշում եմ կնոջը, չորս երեխա ուներ, ամուսինը բանտում էր, տուն չուներ, մի ունևոր մարդ գյուղում գոմի պես տեղ էր տվել որ տանիք ունենա, տներ մաքրելով մի կերպ գումար էր աշխատում, չորս երեխաներն էլ գնում էին գիշերօթիկ։ Կինը ասում էր որ գիշերօթիկը փրկություն է, քանի որ չէր կարող երեխաներին կերակրել։ Երբ իմացա որ գիշերօթիկները փակում են, հիշեցի այս ընտնիքը, ու պատկերացրեցի թե բազմաթիվ աղքատ ընտնիքներ ինչ ծանր վիճակում են հայտնվելու։ Այժմ այս ողբերգությունը։

Սոցապ նախարար Զառա Բաթոյանը արդարանում է .

«Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ:
Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին:

Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն:
Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ:
Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»:

Նախարարի խոսքի ենթատեքստն ասում է, եթե նույնիսկ նրանք գիշերօթիկ այցելեին, միևնույն է, շաբաթ կիրակի տուն էին գալու ու մահանալու էին։ Մի քիչ ցինիկ է հնչում։ Նախ, նրանք հայտնբերվել են շաբաթ ցերեկվա ժամը մեկին, դեռ հայտնի չի թե որ ժամին են մահացել։ Եվ նաև, եթե շարունակեին գիշերօթիկ հաճախել, իրադարձությունների հաջորդականությունը կարող էր այլ լինել։ Իսկ ահա վերջին նախադասությունը « Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին» արդեն վառ ցինիզմ է՝ նետված չորս երեխաների և ծեր կնոջ մահվան հետևից։
Եթե այս պատմության մեջ որևէ մեկին զգուշության կոչ պետք է անել, ապա առաջին հերթին կառավարությանը, որ զգույշ եղեք և ձեր լիբերալ կոչվող ռեֆորմներով մի վերացրեք պետության հոգածությունը կարիքավոր մարդկանց նկատմամբ։

Այս ողբերգության նաև, բազմաթիվ ընտնիքների նկատմամբ անհոգի վերաբերմունքի համար, որ նրանց զրկել են գիշերօթիկ դպրոցների միջոցով երեխաներին խնամք ստանալու հնարավորությունից, պատասխանտու է ոչ միայն Սոցապ նախարարը, այլև ամբողջ կառավարությունը։
Կառավարության նեոլիբերալ գաղափարախությունը, մասնավորեցման ու խնայողության անհոգի քաղաքկաանությունը աշխատանքից զրկում է բազմաթիվ պետական ծառայողների. պարբերաբար լուրերով հաղորդում են նոր բնագավառների մասնավորեցման մասին՝ պետական աուդիտները փակվում են, որ մասնավորին տան, բանակում ճաշարանները տրվում են մասնավորին և այլն և այլն։ Նաև տարեցների ու երեխաների խնամքն է մասնավորեցվում։

Վարչապետը հայտարարում է, թե տարեցների տների,
մանկատների, գիշերօթիկների ծառայությունները մրցույթով տալիս են մասնավոր կազմակերպությունների։ Այսինքն, վարչապետը հոգատարությունը, ապրումկցումը վերացնում է, ու խնամքի գաղափարը առևտրականացնում, հանում շուկա, որ մասնավորները մրցելով, այսիքն իրար գզելով փողի տեր դառնան, ու այդպես ծառայություն մատուցեն։ Հավանաբար մի այդպիս առևտրային ծառայութուն էլ Նոր Հաճընի ընտնիքին էին նախատեսել, կամ չէին նախատեսել։

Եթե վարչապետի հավատամքն այն էգոիստական մոտեցնումն է, թե ամեն ինչ պայմանվորված է անձնական շահով, և քանի որ պետական կառույցի մեջ անձնական շահ չկա, հետևաբար պետությունը չի կարող որակյալ ծառայություն մատուցել՝ լինի Բատոյան, թե այլ նախարար, ուրեմն, ամեն ինչ նաև երեխաների ու ծերերի խնամքը պետք է մասնավոեցնել, էլ ինչո՞ւ իշխանությունը փոխեցին, հեն է հանրապետական նախարարը կմնար, կմանսավորեցներ ամեն ինչ։ Կամ էլ, եթե չէին կարող համոզել, ամեն ինչ կմնար նույնը ու Նոր Հաճընի երեխաները կշարունակեին հաճախել գիշերօթիկ։

Անցյալ տարի վարչապետը դժգոհում էր, թե 350 հազար մարդ աշխատում է, որ իր հարկերով 800 հազար մարդ պահի։ Այժմ 800 հազարից կարող են հինգ հոգու հանել։
Եթե սոցապ նախարար Զառա Բատոյանը խմբակային շահերից ավելի բարձր իդեաներ ունենար, ապա հասկանալով, թե ինչ անհոգի գաղափարախոսության իրագործողն է ինքը, արդարանալու փոխարեն, հրաժարական կտար։ Հրաժարական առաջին հերթին այն գաղափարախոսությունից որ հենց իրեն հռչակել է ապաշնորհ մեկը, ով պետական պաշտոնին հայտնվելով ի վիճակի չի գիշերօթիկների ու ծերանոցների որակը բարձրացնել և ստիպված մասնավորեցնում, այսինքն երեխաների, ծերերի ու մյուս կարիքավորների խնամքը տալիս է ինչ որ փողամոլների։

Վահան Իշխանյան

դիտվել է 1224 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am