Սա սովորական, իներցիոն բյուջե է, քաղաքացիները կապրեն այնպես, ինչպես ապրում են. տնտեսագետը՝ ՀՀ 2020 թ. բյուջեի նախագծի մասին

Սա սովորական իներցիոն բյուջե է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագիծը վարչապետի կողմից հեղափոխական որակվելուն:

Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ կան որոշ շեշտադրումներ, որոնք հատուկ արվել են, որ հետագայում ներկայացնելու բան ունենան, քանի որ օրվա իշխանությունները պետք է ցույց տան, թե խոստումները կատարվում են: «Սակայն իրականում հիմնական ցուցանիշը համախառն ներքին արդյունքի կանխատեսվող 4,9 տոկոս աճն է, որին զուգահեռ գների աճը 4,5 տոկոս է կանխատեսվում, և ես կարծում եմ, որ այս պարագայում մեր իրական ՀՆԱ-ի աճը գրեթե զրոյական կլինի»,-ասաց նա:

Թադեոս Ավետիսյանը նշեց, որ մինչև իշխանափոխությունը` 2018 թվականի չորս ամիսներին, մոտավորապես երկնիշ աճ էր արձանագրվել: «Հետո մենք 2018 թվականը փակեցինք 5 տոկոս աճով, այսինքն՝ իշխանափոխությունից հետո ունեցանք ՀՆԱ-ի աճի անկում: Եթե 2020 թվականին ՀՆԱ-ն աճելու է ընդամենը 4,9 տոկոսով, իսկ 4,5 տոկոս գների աճ ենք ունենալու, սա նշանակում է, որ քաղաքացիները կապրեն այնպես, ինչպես ապրում են»,-ասաց նա:

Անդրադառնալով եկամուտների աճին՝ Թադևոս Ավետիսյանը դա բնական համարեց: «Այնպես չէ, որ եկամուտներն աճում են միայն իշխանափոխությունից հետո: 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, եկամուտների տասը տոկոսանոց աճ էինք կանխատեսել, որը ավելի ցուցանիշով փակեցինք և գրեթե նույն չափի աճ նախատեսված է 2020 թվականին` 2019 թվականի համեմատ, այսինքն՝ աննախադեպ երևույթ այստեղ էլ չունենք: Սա չի կարող հեղափոխական համարվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցներին, տնտեսագետը նշեց, որ թեև նշվում է, որ տրամադրվող ծախսերը 10 տոկոսով աճել են, սակայն դրա մի մասն ուղղվելու է պարտադիր կուտակային համակարգին, այն համակարգին, որին դեմ էր նաև օրվա իշխանական ուժը և նրա օրոք հենց՝ 2018 թվականին, այդ համակարգը ուժի մեջ մտավ: «Հիմա այդ համակարգը ձնագնդիի պես պետական բյուջեից ամեն տարի միլիարդավոր դրամներով ավելի գումար է պահանջում»,-ասաց նա:

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ 2018 թվականին՝ մինչ իշխանափոխությունը, ավելի արագ տեմպերով էր կրճատվում ստվերային զբաղվածությունը, քան դրանից հետո: «2020 թվականի բյուջեի նախագծում Զբաղվածության ծրագրերը 3-4 տոկոս են ավելացել, ոչ մի արմատական փոփոխություն չկա, որևէ նոր զբաղվածության ծրագիր չկա: Բացի այդ, Սահմանադրությամբ ամրագրված է, որ կառավարությունը պետք է իրականացնի ամենամյա ծրագիր՝ բազմազավակ ընտանիքների վերաբերյալ: 2018 թվականին պետք է ընդունվեր օրենք, որը չընդունվեց, 2019 թվականին բյուջեով նման ծրագիր չունեցանք և 2020 թվականին էլ չունենք: Կառավարության ծրագրում դուք կհանդիպեք ժողովրդագրական խնդիրների լուծման կարևորությանը, սակայն փաստն այն է, որ սահմանադրական պահանջը չկատարելով՝ օրվա իշխանություններն արդեն երկրորդ բյուջեն են ընդունում՝ առանց այդ ծրագրի»,-ասաց նա:

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am