Վետո կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը» ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեղեկություններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրեհեմի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրեհեմն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո էր դրել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա:
«Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք ազգին»: Եվ նա հավաստիացրեց, որ այս բանաձևը կարող է լուրջ ստվեր գցել երկու երկրների միջև հարաբերությունների վրա, ինչի մասին նա արդեն իսկ հայտնել էր Թրամփին։ Վարչակազմի պատասխանը ուշացնել չտվեց։ Թրամփի և Էրդողանի միջև հանդիպմանը մասնակցել էին մի քանի օրենսդիրներ, այդ թվում սենատոր Լինդսի Գրահամը, ով և Սենատում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված 150-րդ բանաձևի նկատմամբ վետո կիրառեց, որի հետևանքով բանաձևը չմտավ Սենատի օրակարգ։

Ուսումնասիրելով Գրահամի ֆինանսավորման աղբյուրներն ու կապը լոբբիստների հետ կարելի է առանձնացնել մի քանի կարևոր գործարք։ Ներկայացնում ենք միայն այն ֆինանսավորման փաստերը, որոնք ունեն հստակ ապացույցներ, որը սակայն միայն այսբերգի մի մասն է։

-Դեռ 2016թ․ Գրահամին ակտիվ ֆինանսավորում է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի հորեղբոր որդին՝ Մութլու Հալիլը (Mutlu Halil): Մութլու Հալիլը թուրք լոբբիստ է, ով եղել է Turken Foundation-ի նախագահ, իսկ այժմ հանդիսանում է Turkish American Steering Committee-ի (TASC) համանախագահ։ 2014թ․ նա հանդիպել էր այն ժամանակ դեռ Ինդիանայի նահանգապետ, իսկ ներկայումս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հենց այս նահագնում է, որ թուրք լոբբիստները ակտիվ աշխատում են և պատահական չէ, որ Ինդիանա նահանգից էին H. Res 296-ին դեմ քվեարկած կոնգրեսականներից 4-ը (այս փաստին անդրադարձել ենք նախորդ հրապարակումներում)։ Ինչ վերաբերում է Լինդսի Գրահամին, ապա վերջինիս գումարներ փոխանցել է ոչ միայն ինքը՝ Մութլու Հալիլը, այլ նաև իր կինը՝ Մութլու Լին (Mutlu Lynn): Ընդհանուր առմամբ այս երկուսի կողմից փոխանցվել է $10800: Ավելին, հենց Մութլու Հալիլի կողմից 2019թ․ սեպտեմբերի 30-ին $1500-ի ֆինանսավորում է տրվել H. Res․ 296-ին ձեռնպահ քվերկած երեք թեկնածուներից մեկին՝ Իլհան Օմարին։

-2016թ․-ին սենատոր Լինդսի Գարահամը նաև ֆինանսավորում է ստացել թուրք գործարարի Մուրատ Գուզելի (Murat Guzel) կողմից, ով գումար է փոխանցել ոչ միայն անձամբ իր անունից, այլև իր ընտանիքի անդամների՝ $18․900-չափով։ Այս նույն գործարարը իրեն պատկանող ընկերության կողմից առավել վաղ ֆինանսավորել էր այլ թեկնածուների։ Մուրատ Գուզելը 2014-2015թթ․ եղել է MUSIAD-ի հիմնադիր նախագահը, որն աջակցել է Turkish American Steering Committee-ին (TASC) պայքարելու Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ։ Այժմ Մուրատ Գուզելը TASC-ի Խորհրդի հիմնադիր անդամ է։ TASC-ը և MUSIAD-ը ԱՄՆ-ում հիմնադրված թուրքական կառույցներ են, որոնք զբաղված են հակահայկական և հակաքրդական լոբբինգով։ 2016թ․ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանը խոստացել է անձամբ աջակցել այս կառույցներին։ Հարկ է նշել, որ Սենատում Հայոց Ցեղասպանության բանաձևի վրա վետո դրած սենատոր Լինդսի Գրահամին ակտիվ ֆինանսավորող Մուրատ Գուզելը ԱՄՆ-ում իր գործունեության մասին զեկուցում է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին, ով նախկինում եղել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը, իսկ այժմ զբաղեցնում է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, այլև Էրդողանի որդի Բիլար Էրդողանին և Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Կալինին։

-2019թ․ Լինդսի Գրահամը ստացել է $5000-ի ֆինանսավորում նաև Turkish Coalition Northeast Political Action Committee-ի կողմից։

-Լինդսի Գրահամի հետ ակտիվ կապի մեջ են նաև Greenberg Traurig LLC լոբբիստական ընկերության ընկերության ներկայացուցիչները։ Վերջինիս արդեն մի քանի տարի է, ինչ վարձել է Թուրքիան, որն էլ իր հերթին 2019թ․ վարձել է 3 այլ կազմակերպություններ Թուրքիայի կառավարության անունից՝ ընդհանուր առմամբ վճարելով $1․538,000։ Greenberg Traurig-ը ակտիվորեն կապ է պահպանում մի շարք կոնգրեսականների, մասնավորապես Լինդսի Գրահամի հետ։ Միայն 2019թ․ Greenberg Traurig LLC ընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ էլեկտրոնային նամակներ են ուղղել Գրահամին և երկու հանդիպում ունեցել վերջինիս հետ, որի թեման, ըստ պաշտոնական տվյալների, եղել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները»,- նշված է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հրապարակման մեջ:

դիտվել է 671 անգամ
Լրահոս
Քիչ աշխատելու և շատ ծախսելու թավշյա մեխանիկան Ի՞նչ նպատակով է վարչապետի աշխատակազմին հատկացվել 284 հազար 738 ԱՄՆ դոլար. 168.am Ի՞նչ է տեղի ունեցել Ախալքալակում․ տեսանյութ Լարված իրավիճակ Բեյրութում․ ուղիղ միացում Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում՝ հրդեհվել է երկու տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը Ինչո՞ւ է Արամ Զավենի Սարգսյանը այսքան ինտենսիվ տենչում բացել Ամուլսարի հանքը Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից Հայկ Մարությանը նշանակումներ է արել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բեյրութում ցուցարարները ներխուժել են 2 նախարարության շենք Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին դիտել Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Բեյրութի պայթյունի գործով ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ Արտակարգ դեպք Արարատի մարզում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Հայաստան են վերադարձել 124 քաղաքացի Թուրքերը երբեք պահը չեն կորցնում և ճիշտ պահին հայտնվում են ճիշտ վայրում․ Թուրքագետ Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում Իրականացվում է ՀՀ֊ից Լիբանան մարդասիրական օգնության առաջին ավիաչվերթը Նիկոլ Փաշինյանն ու իր «զինակիցները», էսքան լիկվիդով, ինչու՞ չեն հեռացվում «խաղից»... Վիճաբանություն-ծեծկռտուք Էջմիածնում. գործի են դրվել փայտեր և գործիքներ, կան վիրավորներ. բերման ենթարկվածների մեջ է Ամբերդի գյուղապետը Դուրս են բերել ջրափրկարարները Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ Բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կա 5 վիրավոր Արցախում անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub