Վետո կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը» ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեղեկություններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրեհեմի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրեհեմն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո էր դրել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա:
«Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք ազգին»: Եվ նա հավաստիացրեց, որ այս բանաձևը կարող է լուրջ ստվեր գցել երկու երկրների միջև հարաբերությունների վրա, ինչի մասին նա արդեն իսկ հայտնել էր Թրամփին։ Վարչակազմի պատասխանը ուշացնել չտվեց։ Թրամփի և Էրդողանի միջև հանդիպմանը մասնակցել էին մի քանի օրենսդիրներ, այդ թվում սենատոր Լինդսի Գրահամը, ով և Սենատում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված 150-րդ բանաձևի նկատմամբ վետո կիրառեց, որի հետևանքով բանաձևը չմտավ Սենատի օրակարգ։

Ուսումնասիրելով Գրահամի ֆինանսավորման աղբյուրներն ու կապը լոբբիստների հետ կարելի է առանձնացնել մի քանի կարևոր գործարք։ Ներկայացնում ենք միայն այն ֆինանսավորման փաստերը, որոնք ունեն հստակ ապացույցներ, որը սակայն միայն այսբերգի մի մասն է։

-Դեռ 2016թ․ Գրահամին ակտիվ ֆինանսավորում է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի հորեղբոր որդին՝ Մութլու Հալիլը (Mutlu Halil): Մութլու Հալիլը թուրք լոբբիստ է, ով եղել է Turken Foundation-ի նախագահ, իսկ այժմ հանդիսանում է Turkish American Steering Committee-ի (TASC) համանախագահ։ 2014թ․ նա հանդիպել էր այն ժամանակ դեռ Ինդիանայի նահանգապետ, իսկ ներկայումս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հենց այս նահագնում է, որ թուրք լոբբիստները ակտիվ աշխատում են և պատահական չէ, որ Ինդիանա նահանգից էին H. Res 296-ին դեմ քվեարկած կոնգրեսականներից 4-ը (այս փաստին անդրադարձել ենք նախորդ հրապարակումներում)։ Ինչ վերաբերում է Լինդսի Գրահամին, ապա վերջինիս գումարներ փոխանցել է ոչ միայն ինքը՝ Մութլու Հալիլը, այլ նաև իր կինը՝ Մութլու Լին (Mutlu Lynn): Ընդհանուր առմամբ այս երկուսի կողմից փոխանցվել է $10800: Ավելին, հենց Մութլու Հալիլի կողմից 2019թ․ սեպտեմբերի 30-ին $1500-ի ֆինանսավորում է տրվել H. Res․ 296-ին ձեռնպահ քվերկած երեք թեկնածուներից մեկին՝ Իլհան Օմարին։

-2016թ․-ին սենատոր Լինդսի Գարահամը նաև ֆինանսավորում է ստացել թուրք գործարարի Մուրատ Գուզելի (Murat Guzel) կողմից, ով գումար է փոխանցել ոչ միայն անձամբ իր անունից, այլև իր ընտանիքի անդամների՝ $18․900-չափով։ Այս նույն գործարարը իրեն պատկանող ընկերության կողմից առավել վաղ ֆինանսավորել էր այլ թեկնածուների։ Մուրատ Գուզելը 2014-2015թթ․ եղել է MUSIAD-ի հիմնադիր նախագահը, որն աջակցել է Turkish American Steering Committee-ին (TASC) պայքարելու Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ։ Այժմ Մուրատ Գուզելը TASC-ի Խորհրդի հիմնադիր անդամ է։ TASC-ը և MUSIAD-ը ԱՄՆ-ում հիմնադրված թուրքական կառույցներ են, որոնք զբաղված են հակահայկական և հակաքրդական լոբբինգով։ 2016թ․ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանը խոստացել է անձամբ աջակցել այս կառույցներին։ Հարկ է նշել, որ Սենատում Հայոց Ցեղասպանության բանաձևի վրա վետո դրած սենատոր Լինդսի Գրահամին ակտիվ ֆինանսավորող Մուրատ Գուզելը ԱՄՆ-ում իր գործունեության մասին զեկուցում է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին, ով նախկինում եղել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը, իսկ այժմ զբաղեցնում է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, այլև Էրդողանի որդի Բիլար Էրդողանին և Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Կալինին։

-2019թ․ Լինդսի Գրահամը ստացել է $5000-ի ֆինանսավորում նաև Turkish Coalition Northeast Political Action Committee-ի կողմից։

-Լինդսի Գրահամի հետ ակտիվ կապի մեջ են նաև Greenberg Traurig LLC լոբբիստական ընկերության ընկերության ներկայացուցիչները։ Վերջինիս արդեն մի քանի տարի է, ինչ վարձել է Թուրքիան, որն էլ իր հերթին 2019թ․ վարձել է 3 այլ կազմակերպություններ Թուրքիայի կառավարության անունից՝ ընդհանուր առմամբ վճարելով $1․538,000։ Greenberg Traurig-ը ակտիվորեն կապ է պահպանում մի շարք կոնգրեսականների, մասնավորապես Լինդսի Գրահամի հետ։ Միայն 2019թ․ Greenberg Traurig LLC ընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ էլեկտրոնային նամակներ են ուղղել Գրահամին և երկու հանդիպում ունեցել վերջինիս հետ, որի թեման, ըստ պաշտոնական տվյալների, եղել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները»,- նշված է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հրապարակման մեջ:

դիտվել է 692 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am