Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին
Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին, հայտնում է 112.ua-ն։
Անհայտ անձինք նրան նստեցրել են սեւ ավտոբուսի մեջ՝ երեխայի աչքի առջեւ, որի հետ նա զբոսնելիս է եղել։
Նշվում է, որ ընտանիքն արդեն դիմել է իրավապաշտպան մարմիններին։