Թուրքիան կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը
Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը՝ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Նա նշել է, որ ռուսական անձնակազմը գործողություններում չի ներգրավվի, այդ համակարգերը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեն լինի: