«Տեսականին ավելացնելով՝ չի նշանակում, որ զինվորի սնունդը նորմալիզացված չի». Արծրուն Հովհաննիսյան

Զորամասերում սննդի նոր կարգի դեպքում ևս զինվորի սնունդը նորմալիզացված է: Այս մասին 168 ժամի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեսականին ավելացնելով՝ չի նշանակում, որ զինվորի սնունդը նորմալիզացված չի, նորմալիզացիան իրականացվում է ՀՀ ԶՈւ համապատասխան ծառայությունների կողմից: Ամեն ինչ հաշվարկված է՝ և՛ կալորիան, և՛տեսականին: Կրկնում եմ՝ամեն ինչ վերահսկվում է համապատասխան ծառայությունների կողմից՝ որակի, ավել-պակասի տեսանկյունից: Մարդիկ երբեմն նորմալիզացիա ասելով՝ հասկանում են խորհրդային մոդելը, որտեղ շատ հստակ սնունդի մի քանի տեսակ էր գրված:


Այս ամեն ինչը վաղուց պատմության գիրկն է անցել, աշխարհի առաջատար ոչ մի բանակ խորհրդային այդ մոդելով սննդի կազմակերպում չի իրականացնում: Բոլոր երկրներում վաղուց իրականացվում է այդ ազատ մոդելը և տեսականու ավելացումը»,- նշեց նա:

Հարցին՝ նորմա՞լ է, եթե զինվորը ցանկանա միայն տապակած կարտոֆիլ ուտել՝ ֆիզիկական ուժի տեսանկյունից, կամ արդյոք չկա՞ քաշի ավելացման ռիսկ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ քաշային հարցը չի կարող սննդի պակասի հաշվին լինել, դրա համար զինվորը պետք է մարզվի:

«Եթե նախկին սննդակարգում միայն կարտոֆիլ էր ուտում, քաշը չէ՞ր ավելանում: Նախկին սննդակարգում տեսականին ավելի քիչ էր, և զինվորը կենտրոնացած էր մեկ-երկու բանի վրա: Հիմա տեսականին ավելի շատ է, և նա ընտրելու ավելի մեծ հնարավորություն ունի: Երկրորդ՝ զինվորի քաշի մասին սնունդ ապահովողը չի մտածում, այլ հրամանատարը, որը պիտի մարտական պատրաստության միջոցով այնպես անի, որ զինվորն ավելորդ քաշ չունենա: Զինվորն ավելորդ քաշը կորցնում է մարզումների միջոցով»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է սննդի հին և նոր մոդելի ծախսային տարբերությանը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ ծախսային ցուցանիշը գրեթե նույնն է:

Չգաղտնազերծելով զորամասերի թիվը, որտեղ արդեն իսկ ներդրվել է սննդի մատակարարման նոր համակարգը, Հովհաննիսյանը նշեց, որ ցանկանում են 2020 թվականին ավարտին հասցնել բոլոր զորամասերում այս համակարգի ներդրման գործընթացը:

Հիշեցնենք, որ այս պահին բանակին նոր համակարգով սնունդ է մատակարարում 6 կազմակերպություն:

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am