Ինքնաթիռներ են բախվել
Քննչական մարմինները զբաղվում են այն միջադեպով, որ տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մոսկվայում: «Շերեմետևո» օդանավակայանում Մինսկից ժամանած «Аэрофлот» ավիաընկերության «Airbus A-320» ինքնաթիռը թևով հարվածել է մյուս ինքնաթիռին:
Հիմա օդանավակայանում աշխատում են քննիչները, միջոցառումներ են իրականացվում տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:
Նշենք, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, 2 ինքնաթիռն էլ ստացել է թեթև վնասներ: