Գևորգ Պետրոսյանի դեմքին, որ նայում ես, երևում է, որ նա իսկական տղամարդ է․բանավեճ Գուրգեն Եղիազարյանի ու Ազատ Արշակյանի միջև(video)

Քաղաքական գործիչներ Ազատ Արշակյանն ու Գուրգեն Եղիազարյանն Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ անդրադարձան վերջին օրերին Ազգային ժողովում տիրող լարված մթնոլորտին, մասնավորապես՝ «Իմ քայլը» ու «ԲՀԿ» խմբակցության պատգամավորների փոխադարձ մեղադրանքներին ու միմյանց հասցեին ուղղված քննադատություններին։

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ Գևորգ Պետրոսյանն ինչ-որ բան է թաքցնում, որ ամեն օր խոսում է միասեռականներից. «Միասեռականների խնդիր Հայաստանում չկա։ Մենք, ըստ ավանդությունների, չունենք միասեռականների հարց։ Մեր ժողովուրդը հանդուրժողականության օրինակ է այլ ազգերի համար։ Մենք պարզապես հանդուրժում ենք միասեռականներին, մենք նրանց հերոսներ կամ հակահերոսներ չենք դարձնում»։

Գուրգեն Եղիազարյանը, արձագանքելով վերոնշյալին, նշել է․«Վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը Ստամբուլյան կոնվենցիայի փաստաբանն է։ Ինքն ուզում է այս կոնվենցիան վավերացնել տերերի համար, քանի որ խոստացել է նրանց»: Ըստ նրա՝ վարչապետը բացառիկ ստախոս է, ինչն առավելապես արտահայտվեց Փարիզում՝ նրա ելույթում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա կոշտ ելույթին, որն ուղղված էր որոշ կոռումպացվածներին ու թալանչիներին, Արշակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտված բառապաշարը սաստող բառապաշար է և այն մարդիկ, որոնց մասին նա խոսում էր, ուրիշ լեզու չեն հասկանում:

Արձագանքելով Արշակյանի մեկնաբանությանը՝ Եղիազարյանը նշել է, թե եթե դա այդպես է, թող վարչապետը քրեական օրենսգրքում ավելացնի «ասֆալտին փռել» բառակապակցությունը։

Դիտարկմանը, թե երբ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է հանցագործների մասին, ինչո՞ւ է թիրախավորում միայն վերջին քսան տարվա հանցագործներին և ավելի հետ չի գնում ու չի խոսում այն մարդկանցից, ովքեր նախկինում ինչ-ինչ գործերում ներգրավված են եղել, սակայն այսօր իր իշխանության մասն են կազմում, Արշակյանը պատասխանել է. «Այն մարդիկ, ովքեր ինչ-որ հանցանքների մեջ են կասկածվում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Ազատ Արշակյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի վերաբերյալ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր համար շատ ավելի ընդունելի էին, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։

դիտվել է 1336 անգամ
Լրահոս
Ակտիվ քննարկումներ են ընթանում Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հաղորդում է ներկայացվել Հեղափոխականից օլիգարխ Փաշինյանը «քցում» է Սորոսին, անսպասելի շրջադարձ Ամերիկյան գաղտնազերծումներն անցանկալի Սորոսի ու Փաշինյանի իշխանության մասին Ապազգային դավադրությունը բացահայտվեց. ով է ուզում Հայաստանը թուրքին հանձնել Հանդիպել են երկու այլմոլորակային․ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան Հզոր հակառակորդը՝ հավատարիմ բարեկամից լավ է Ինչ են պատրաստվում Պուտինն ու արևմուտքը պոկել Լուկաշենկոյից Ուսումնական տարին հետաձգել եք, որ ի՞նչ անեք Քիչ աշխատելու և շատ ծախսելու թավշյա մեխանիկան Նիկոլը «սատանայի ծնունդ» է, նախկինները՝ նրան ծնող. Կրեմլը բացեց խաղաքարտերը Փաշինյանը բռնվեց․ հարսանիքներ կլինեն․ 5-րդ արտակարգի նրբությունները «Վերջ թավշյա պպզոցին»․ Մարգարիտ Եսայան Խոշոր ավտովթար Երևանում. Բելառուսի 42-ամյա քաղաքացին բեռնատար Mercedes-ով կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է Օգոստոսի 14-ին Երեւան - Դոնի Ռոստով մեկնող չվերթ կկայանա Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը «Ախալքալաքում կազինոների այդչափ մեծ քանակն ինչի՞ համար է». Գեւորգ Դանիելյան Ոստիկանները հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ արձանագրություն են կազմել Տեսչական մարմինը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ Դիմակ չկրելու պատճառով՝ ոստիկանները տուգանեցին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին (video) ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub