«Լուսավոր Հայաստան», ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները. Նիկոլ Փաշինյան
Մեր ընդդիմությունը հիմա մեզ ասում է՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, եկեք թարգմանենք, դուք ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք. Կանգնեք ուղիղ դա ասեք, ինչ եք գիտահետազոտական-միտահետազոտական: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով, որ խոսքը «Լուսավոր Հայաստանի» մասին է:
«Կանգնեք եւ ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք թոշակներն ու աշխատավարձերը»,-ասաց նա:
«Մենք այսօր միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից, ասում ենք՝ աշխատեք, ապրեք: Տարեկան 200-250 մլն դոլար ավել գումար է ծախսել տուրիստը մեր երկրում: Մերք մեր քաղաքացուն ասում ենք ձեր բարեկեցությունը վաստակեք: Սա մարդուն արժանապատիվ դարձնելու ճանապարհ է: Ընտանիքում էլ է այդպես, աշխատող մարդը հարգված է»,-ասաց Փաշինյանը: