ԲՀԿ–ն պատգամավորները Կրթության նախարարության դիմաց են
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները քիչ առաջ գնացել են ԿԳՍՄ նախարարություն, որի առջեւ արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՅԴ երիտասարդաական միության անդամները՝ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, սակայն Արման Աբովյանը նշեց, որ վերջնական դիրքորոշում չունեն այս հարցի շուրջ և վերջնական դիրքորոշում կհայտնեն քննարկելուց, ինչպես նաև նախարարի հետ ակնկալվող հանդիպումից հետո։
«Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք եւ կարդալով դիմումը հարկ համարեցինք գալ եւ մեր աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում»,- ասաց պատգամավոր Արման Աբովյանը: