Արցախի հարցի շուրջ բանակցությունները մտել են փակուղի.Աղվան Վարդանյան (video)

«Հայաստանում այսօր այն պահն է հասունացել, որ պետք է ավելի, հանրային և բաց քննարկել այն հարցերը, որոնք ակումբի անդամները նպատակահարմար են գտնում: Օրակարգային երեք հարց կա՝ անվտանգության խնդիրները արցախյան բանակցությունների ներկա վիճակում, մեր հասարակության մեջ տիրող մթնոլորտը և դատական համակարգի, դատական իշխանության այսօրվա վիճակը: Քննարկվելու է այն, թե ինչպես պետք է այնպես անել, որպեսզի թույլ չտանք դատական համակարգը ևս դառնա այս իշխանությունների կցորդը»,-«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը :

Վարդանյանի խոսքով՝ բիրտ ճնշումներ կան դատական համակարգի վրա, և այն, թե ինչպես են աշխատում դատավորները, միջնադար է հիշեցնում: Ըստ նրա՝ Հայաստանն իրավական պետություն չէ:

«Ես այսօր տեսնում եմ, որ Հայաստանում իշխանությունից դուրս կան առնվազն 5-6 տարբեր ուժային կենտրոններ, որոնց մտահոգությունները նույնն են: Կկարողանա՞ն նրանք գտնել այն ոսկե միջինը, ընդհանուր, միասնական օրակարգը. կարծում եմ՝ այսօր իրոք անհրաժեշտ է հստակ օրակարգեր ձևավորել, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի»,- ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, նաև Արցախի խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, Աղվան Վարդանյանն ասաց, որ իրականում այս 1.5 տարվա ընթացքում շատ տարբեր հակասական հայտարարություններ է տեսել: «Այն, ինչ հիմա կատարվում է բանակցային փուլում մտահոգիչ է. բանակցություններն այսօր փակուղում են»,- նշեց նա։

Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ խնդիր է դառնում նաև այն, որ մեկ տարի առաջվա հայտարարություններն ու ներկայիս հայտարարությունները հակասում են իրար: Ըստ նրա՝ այս խնդիրը, կարող է մեծացնել պատերազմի վտանգը:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am